Եթե Թուրքիայի հետ սահմանը բացվի, ապա ՀՀտնտեսավարողները կզգան դրա դրական էֆեկտը․ Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում վստահություն է հայտնել, որ եթե աշխարհաքաղաքական հանգամանքները հօգուտ Հայաստանի դասավորվեն, և Թուրքիայի հետ սահմանը բացվի, ապա Հայաստանի բոլոր տնտեսավարողները կզգան դրա դրական էֆեկտը:

Քերոբյանը նման տեսակետ է հայտնել՝ անդրադառնալով Թուրքիայի կողմից վերջերս Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացման արգելքը հանելու որոշմանը և Հայաստանի տնտեսության վրա դրա հնարավոր ազդեցության վերաբերյալ հարցին:  

«Մեր տեղեկություններով դեռևս կանոնավոր օդային բեռնափոխադրումներ տեղի չեն ունենում: Եվ, ճիշտն ասած, հաշվի առնելով երկրների իրար մոտ լինելը՝ հավանական է, որ չլինեն էլ, քանի որ տրանսպորտային կապը ցամաքով՝ Վրաստանի միջոցով, բավականին մատչելի է: Եվ օդային հաղորդակցությունն առաջին հայացքից այդքան էլ գրավիչ չէ»,-ասել է Քերոբյանը:

Նախարարը, այնուամենայնիվ, չի բացառել, որ որոշակի ապրանքատեսակների համար այսպիսի կանոնավոր փոխադրումներ տեղի ունենան. 

«Համենայնդեպս, օդային ուղևորափոխադրումների հետ մեկտեղ նաև բեռներ էլ են տեղափոխվում, որն ըստ էության, օդային բեռնափոխադրումների մի տարատեսակ է: Ուղղակի բեռնատար օդանավեր չկան դեռ, գուցեև չլինեն էլ: Մենք դրա համար առանձնապես շատ չենք անհանգստանում»,-նշել է էկոնոմիկայի նախարարը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Թվային տնտեսության զարգացումը ՀՀ համար կարևորագույն առաջնահերթություններից մեկն է. Նիկոլ Փաշինյան

Հաջորդը

Դատախազությունն ուսումնասիրել է Շիրակի մարզում սուբվենցիոն ծրագրի իրականացման գործընթացը

Առնչվող նյութեր
Դիտել

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 16 ավտոմեքենա

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ մարտի 27-ին, ժամը 09:59-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ…
Դիտել

Ադրբեջանը ցանկանում է նաև Հայաստանի ձեռամբ չեղարկել Արևմուտքի միջնորդությամբ բանակցությունները. Արմեն Պետրոսյան

Երևանը պետք է պահանջատեր լինի, որպեսզի Արևմուտքը տեր կանգնի տված խոստումներին։ Այս մասին նշել է տարածաշրջանային հարցերի փորձագետ…
Դիտել

Թուրքիան պատրաստ է օգնություն ցուցաբերել Ստեփանակերտի պայթյունի տուժածներին

Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցել է Ստեփանակերտի բենզալցակայանի պայթյունի զոհերի հարազատներին և բարեկամներին։ «Խորը ցավով ենք հայտնում, որ սեպտեմբերի 25-ին…
Դիտել

Ադրբեջանը քիչ առաջ դադարեցրել է Արցախի գազամատակարարումը

Արցախ տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Ադրբեջանը քիչ առաջ դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Եղանակային նման պայմաններում երկնագույն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share