ԵՄ-ն այսօր սկսում է քաղաքացիական առաքելությունը ՀՀ-ում. 100 դիտորդներից 50-ը կլինեն անզեն

Եվրոպական միությունն այսօր մեկնարկում է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը (EU Mission in Armenia /EUMA)՝ անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության (CSDP) շրջանակներում:

Քաղաքացիական առաքելությունը (EUMA)-ն պաշտոնապես ստեղծվել է խորհրդի որոշմամբ՝ 2023թ. հունվարի 23-ին: Հայկական կողմից հայ-ադրբեջանական սահմանի տեղակայման նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, հակամարտության գոտում մարդկանց վստահության և անվտանգության ամրապնդմանը և ԵՄ աջակցությանը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին՝ նպաստավոր իրավիճակի ապահովմամբ:

Քաղաքացիական առաքելության (EUMA)-ի անձնակազմը բաղկացած կլինի 100 անձից, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդից:

Առաքելության օպերատիվ շտաբը տեղակայվելու է Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում։ Քաղաքացիական պլանավորման և անցկացման գծով գործադիր տնօրեն Ստեֆանո Տոմատը կկատարի քաղաքացիական գործողության հրամանատարի, իսկ Մարկուս Ռիտերը՝ ԵՄ առաքելության ղեկավարի գործառույթները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

2023 թվականի  հունվարին ՊԵԿ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Հաջորդը

Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենը կալանավորվել է

Առնչվող նյութեր
Դիտել

Մհեր Սահակյանը կողմ կքվեարկի իրեն անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Մհեր Սահակյանը հայտարարել է, թե անձամբ կողմ է քվեարկելու իր նկատմամբ հանրային քրեական…
Դիտել

Մենք մշտապես Հայաստանի կողքին ենք. Ֆրանսիայի ԱԺ նախագահը` Ալեն Սիմոնյանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 12-ին հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեին: ՀՀ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share