ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը

Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը, որն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ից սկսած։ Այս մասին նշվում է ԵՄ խոսնակի անունից տարածված հայտարարության մեջ:

«Մեզ ոգևորում են տեղերից ստացվող զեկույցները, որոնցում նշվում է, որ հրադադարը, մինչև այժմ, պահպանվում է։

Կոչ ենք անում կողմերին շարունակել հրադադարի ռեժիմի պահպանումը և համակարգել մարդասիրական քայլերը, մասնավորապես՝ զոհված զինվորների մարմինների հանձնումը»,-ընդգծվում է հայտարարությունում:

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի   մանդատի շրջանակում շարունակում է բարձր մակարդակի խորհրդակցությունները՝ սեպտեմբերի 14-ին Բաքվում, 15-ին՝ Երևանում։

ԵՄ-ը շարունակում է ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԿԽՄԿ-ն կապի մեջ է Ադրբեջանի հարձակման հետևանքով գերեվարված հայ զինծառայողների ընտանիքների հետ

Հաջորդը

Մայր Աթոռում կատարվեց մասնավոր աղոթք խաղաղության և Հայոց բանակի համար

Առնչվող նյութեր
Դիտել

Արտակ Դավթյանը կրկին ծառայության է անցել

Հայաստանի հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով նշանակվել է հատուկ…
Դիտել

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2022 թվականի հունիսի 27-ին մեկնելու է Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզ: Այցի շրջանակներում նախատեսված են մի…
Դիտել

Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը կմրցի Ադրբեջանի ներկայացուցչի հետ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեց 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share