ԵՄ-ն չի կարողացել համաձայնեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը. Բորել

Եվրամիության երկրները չեն կարողացել համաձայնեցնել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը Բրյուսելում ընթացող ԵՄ արտգործնախարարների հանդիպումից առաջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը արտգործնախարարների մակարդակով ԵՄ խորհրդի նիստից առաջ:

«27 նախարարները տարբեր մոտեցումներ ունեն: (Խմբ. ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթի) առաջարկը քննարկվել է այն օրվանից, երբ մենք հայտարարել ենք դրա մասին, իսկ առաջարկը որոշում չէ: Առավոտյան ես կարծում էի, որ կարող ենք ասել, որ կա համաձայնություն, սակայն դա այդպես չէ», – ասել է Բորելը:

ԵՄ դիվանագիտության ղեկավարը նշել է, որ առայժմ տարաձայնություններ կան:

«Դեռ որոշ հարցեր կան համաձայնեցնելու. գուցե օրվա վերջում, գուցե վաղը, բայց չեմ կարող ասել, որ հեշտ է լինելու, քանի որ անդամ երկրները տարբեր տեսակետեր ունեն»,- ասել Է Բորելը:

 ԵՄ-ն Մոսկվայի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթն ընդունել էր հոկտեմբերի 6-ին՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները, Զապորոժիեի և Խերսոնի մարզերը Ռուսաստանի կազմ ընդունելուն ի պատասխան: 8-րդ փաթեթը ներառում էր ծովով տեղափոխվող ռուսական նավթի գնի վերին շեմի սահմանում, արտահանվող և ներմուծվող ապրանքների սահմանափակումներ, ինչպես նաև պատժամիջոցներ ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արդեն 24 ժամ է Արցախի ժողովուրդը գտնվում է շրջափակման մեջ․ Արցախի ՄԻՊ

Հաջորդը

Կատար 2022․ սկսվում է կիսաեզրափակիչ փուլը

Առնչվող նյութեր
Դիտել

Պետք է Մաքսային ծառայության վերափոխման ռազմավարական նոր էջ բացենք. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցել է Հայաստանի մաքսային ծառայության 30-ամյակին նվիրված միջոցառմանը: Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում,…
Դիտել

Շրի Լանկայում ցուցարարները գրավել են նախագահի նստավայրը

Շրի Լանկայում շաբաթ օրվանից՝ հուլիսի 8-ից տնտեսական ճգնաժամի պատճառով սկսված բողոքի զանգվածային ցույցերը նոր թափ են ստանում: Ըստ…
Դիտել

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի կառավարության հետ այսօրվա հարցուպատասխանին

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի կառավարության հետ այսօրվա հարցուպատասխանին։ Ընդդիմադիր խմբակցությունը չի մասնակցում նա ԱԺ այս պահին ընթացող…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share