ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ի կողմից իրականացվում են ապօրինի գործողություններ

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ հայտարարությունը

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն (ՔԻՊ) ԵՊՀ-ի աշխատակիցներից ստացած ահազանգի հետքով արձանագրում է, որ Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) խախտվում են մարդու իրավունքները՝ ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ի կամայականությամբ հանիրավի նկատողություններ են տրվում աշխատակիցներին, աշխատանքից ազատելու սպառնալիքներ են ակնարկվում, և այդ գործողությունները գաղտնի են պահվում քաղաքացիական հասարակությունից։

Ըստ հավաստի աղբյուրի՝ ԵՊՀ աշխատակիցներին տրվող նկատողությունների և սպառնալիքների իրական պատճառն այն է, որ վերջիններս հրապարակավ կարծիք են արտահայտել ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ի մասին։

ՔԻՊ-ի կողմից 2021 թվականի սեպտեմբերի 6-ին և 8-ին «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի հիմքով ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ին հասցեգրված 2 հարցումները համարժեք պատասխանի չեն արժանացել՝ ԵՊՀ-ն չի տրամադրել պահանջվող տեղեկատվությունը, ինչն օրենքի խախտում է և հիմք է տալիս ենթադրելու, որ ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ի կողմից իրականացվում են հակաժողովրդավարական-ապօրինի գործողություններ։

Այսու՝ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն կոչ է անում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, իրավապաշտպաններին, քաղաքական համայնքին դատապարտել ԵՊՀ-ի ռեկտորի ժ/պ-ի հակաժողովրդավարական գործելակերպը, պաշտպանել ԵՊՀ-ի աշխատակիցների խոսքի ազատությունն ու աշխատանքային իրավունքները։

Միաժամանակ դիմում ենք ԵՊՀ-ի հետ համագործակցող արտերկրյա բուհերին կոչ անելով վերանայել ԵՊՀ-ի հետ համագործակցության շրջանակները, քանզի վերջինս կանգնում է հակաժողովրդավարական գործելաոճի հարթության վրա։

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ՝ Կարեն Հեքիմյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 669 նոր դեպք

Հաջորդը

Էջմիածնում հանդիպել են Արցախի ԱԳ նախարարն ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը

Առնչվող նյութեր
Դիտել

Գյումրու մեքենայական պարկը համալրվել է նոր տեխնիկաներով

ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացվող 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով (45-55%) ձեռք բերված 2 բազմաֆունկցիոնալ (ջրցան և ձնամաքրիչ) և…
Դիտել

Նիկոլ Փաշինյանն ու Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց են ունեցել

Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Ինչպես հայտնում են վարչապետի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share