Երեւանում ևս 6 մանկապարտեզ կհիմնանորոգվի

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում ևս 6 մանկապարտեզ կհիմնանորոգվի: Քաղաքապետը կապալառու ընկերությունների հետ կնքել է երևանյան ևս 6 մանկապարտեզի հիմնանորոգման պայմանագրերը։

«Ուզում եմ շեշտել, որ մենք հենց հիմնանորոգո՛ւմ ենք մանկապարտեզները, ոչ թե կոսմետիկ կամ մասնակի աշխատանքներ ենք կատարում: Ծրագրի կարևոր բաղադրիչներն են սեյսմակայունությունը, էներգախնայողությունը և մեր մանուկների հարմարավետությունը: Ծրագիրը ֆինանսավորվում է եվրոպական կառույցների և Երևանի քաղաքային բյուջեի միջոցներով:

Ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարի հիմնանորոգված 12 մանկապարտեզ ենք հանձնել, քաղաքապետարանի ծրագրով 8 մանկապարտեզ այս պահին հիմնանորոգվում է, 8 մանկապարտեզ մեր դոնոր կառույցների հետ ենք հիմնանորոգում և ևս 6 մանկապարտեզ կհիմնանորոգվի այս պայմանագրերի կնքման արդյունքում, ընդհանուր՝ 34 մանկապարտեզ»,- նշել է Հայկ Մարությանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ապագան կառավարելի կլինի այնքանով, որքանով կկարողանանք մոդելավորել տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը. Նիկոլ Փաշինյան

Հաջորդը

Հաագայի դատարան դիմելը դրական քայլ էր․ Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Մեր ժողովուրդը կարողացավ օրհասական պահին գործել որպես մեկ բռունցք. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ։ «Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ժողովուրդ. Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի…
Դիտել

ՃՏՊ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

Ապրիլի 25-ին, ժամը 01:28-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Էջմիածին քաղաք…
Դիտել

Անթալիայի հանդիպումը ճիշտ որոշում էր. Արարատ Միրզոյան

Անթալիայի դիվանագիտական ֆորումին արտաքին գործերի նախարարի մակարդակով մասնակցելը ճիշտ որոշում էր: Այս մասին Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share