Երկաթյա կաթսայով մի քանի անգամ հարվածել էր 38-ամյա տղամարդու գլխին, ինչի հետևանքով մահացել էր. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքում տեղի ունեցած սպանության, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Նախաքննության ընթացքում ձեռնարկված վարութային և քննչական անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ համատեղ իրականացված մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 23:55-ին, Վանաձոր քաղաքի երկաթուղային կայարանի մոտից «փակ գանգուղեղային վնասվածք, գլխի ճակատ-գագաթային շրջանի պատռված վերք, պարանոցի շրջանի տարածուն հեմատոմա» ախտորոշմամբ Վանաձորի բժշկական կենտրոն էր տեղափոխվել Երևան քաղաքի 44-ամյա բնակիչ:

Տղամարդու մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները պարզելու նպատակով  կայարանի տարածքը ստուգելու ընթացքում, Վանաձոր քաղաքի Մոսկովյան 25 հասցեում գտնվող նախկին փոստի կիսաքանդ շենքում, հայտնաբերվել էր նույն քաղաքի բնակիչ, 38-ամյա տղամարդու դին:

Ձեռնարկված քրեական վարույթի շրջանակներում, տվյալներ էին ստացվել այն մասին, որ վերոհիշյալ անձինք մարմնական վնավածքներն ստացել են նույն միջադեպի ժամանակ:

Մասնավորապես՝ պարզվել էր, որ 38-ամյա տղամարդը, ով բնակվել է դեպքի վայր հանդիսացող, նախկին փոստի կիսաքանդ շենքում, դեպքի օրը հյուրընկալել էր իր ծանոթներին՝ Երևան քաղաքի 44-ամյա բնակչին և 57-ամյա համաքաղաքացուն, որի ընթացքում  ալկոհոլ էին օգտագործել: Այդ ընթացքում վերջինիս կինը, տեղեկանալով ամուսնու գտնվելու վայրի մասին, եկել և նրանից պահանջել էր հեռանալ, որի ժամանակ 38-ամյա տղամարդը սկսել էր հայհոյել համաքաղաքացուն, ինչին ի պատասխան՝ վերջինս, վրեժխնդիր լինելու շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, երկաթյա կաթսայով մի քանի անգամ հարվածել էր 38-ամյա տղամարդու գլխին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ: Նույն վիճաբանության ընթացքում վնասվածքներ էր ստացել նաև դեպքին ներկա գտնվող 44-ամյա տղամարդը, ով փորձել էր բաժանել վիճաբանողներին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 57-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի Արտաշատի հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Հաջորդը

Գեղարքունիքի մարզպետը Հայկական Կարմիր խաչի գործադիր տնօրենին է ներկայացրել հրետակոծված բնակավայերում խնդիրները

Առնչվող նյութեր
Դիտել

Օդի ջերմաստիճանը 13-ին, 14-ի գիշերն կնվազի 5-7 աստիճանով

Ապրիլի 13-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Հանրապետության…
Դիտել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 243 նոր դեպք

Մայիսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 219596 դեպք, որոնցից 205675-նառողջացած, 4256-ը մահվան ելքով: Կորոնավիրուսային…
Դիտել

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հետ

Հայաստանի արտաքին գերատեսչությունից տեղեկացնում են, մայիսի 10-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո…
Դիտել

Հայաստանին առաջարկվում է մտածել իր քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու մասին․ Ստյոպա Սաֆարյան (տեսանյութ)

ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը «Ազդագիր» կայքին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ նախագահի կողմից հայերի ցեղասպանության ճանաչումը Հայաստանին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share