«Երևանի ալրաղաց» ՓԲԸ–ն կտուգանվի 2 մլն դրամով

«Երևանի ալրաղաց» ՓԲԸ–ն կտուգանվի 1.5–ից 2 մլն դրամով` կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու համար. հայտարարել է Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Յակով Ասատրյանը։

Նա տեղեկացրել է, որ Նար–Դոս 2 հասցեում գտնվող «Երևանի ալրաղաց» ՓԲԸ–ն Երևան համյանքի կողմից 2022թ.–ի սեպտեմբերի 9-ին թույլտվություն է ստացել 24 պահեստարանների քանդման համար։ Թույլտվության ժամկետը լրացել է այս տարի մարտի 9-ին. «Ժամկետը լրանալուց հետո քանդման աշխատանքներրը շարունակվել են, որի արդյունքում տեղի է ունեցել փլուզում»,– ասել է նա՝ հավելելով, որ ժամկետները խախտելու համար հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից կազմվել է արձանագրություն։

Հիշեցնենք, որ ապրիլի 1–ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նար-Դոս փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների ժամանակ բեկորներն ընկել են մետրոպոլիտենի գծերի վրա, ինչի հետևանքով մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել էր։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տղամարդը հյուրանոցում ծեծել է մորը, կտրել պարանոցը, ապա նետվել 4-րդ հարկից

Հաջորդը

Տարածաշրջանային բանակցային կուլիսներում, կարծես, դարձյալ «Զանգեզուրի միջանցք» նախագիծն է․ Արմեն Պետրոսյան

Առնչվող նյութեր
Դիտել

Արման Թաթոյանը Նորվեգիայի դեսպանին է ներկայացրել սահմանային բնակիչների իրավունքների խախտումները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Հելենե…
Դիտել

Բոլոր ջանքերը գործադրելու ենք, որ օր առաջ կասեցվի այս ազգակործան ընթացքը․ Արծվիկ Մինասյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ լիարժեք սատարում են ԼՂ խորհրդարանի երեկվա հայտարարությանը. «Բոլոր ջանքերը…
Դիտել

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության հայտարարություն

Ի լրումն 2022 թ. նոյեմբերի 19-ին կայացած «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության IV համգումարում ընդունված բանաձևի, ինչպես նաև ս/թ հունվարի…
Դիտել

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է ընտրվել դատավոր Մխիթար Պապոյանը

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է ընտրվել դատավոր Մխիթար Պապոյանը։ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի լիազորությունները դադարել էին …

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share