Երևանում նշվեց Հնդկաստանի Հանրապետության 73-րդ ամյակը

2022 թվականի հունվարի 26-ին Երևանում Հնդկաստանի դեսպանատանը նշվել է Հնդկաստանի Հանրապետության 73-րդ ամյակը։

Հայաստանում և Վրաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կ.Դ.Դեվալը հունվարի 26-ի առավոտյան պարզել է ազգային դրոշը՝ հնդիկ քաղաքացիների և Հնդկաստանի հայ ընկերներից բաղկացած մեծ հավաքի ներկայությամբ։

Դեսպանն այդ առիթով ընթերցեց Հնդկաստանի մեծարգո նախագահ Շրի Ռամ Նաթ Կովինդի ուղերձը ժողովրդին՝ 73-րդ Հանրապետության օրվան ընդառաջ։

Դեսպանն իր ողջույնները հղեց բոլոր ներկաներին և շնորհավորեց նրանց Հնդկաստանի Հանրապետության տոնի առթիվ։ Առիթին վայել մշակութային ծրագիր տեղի ունեցավ «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի հայ արտիստների, ինչպես նաև Հայաստանում բժշկական համալսարանների հնդիկ ուսանողների կողմից։ Դեսպան Կ. Դ. Դեվալը խորհրդանշական նվերներ հանձնեց ելույթ ունեղոցներին։

Հաշվի առնելով Հայաստանում կորոնավիրուսի տարածումը՝ ձեռք են առնվել բոլոր նախազգուշական միջոցները, բոլոր հյուրերը կրել են դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորություն և պատշաճ հիգիենայի կանոններ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նշում է 5 ամյակը

Հաջորդը

Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Առնչվող նյութեր
Դիտել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետութան նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների…
Դիտել

Վթարի է ենթարկվել Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը. 10 քաղաքացի է հոսպիտալացվել . ԱԻՆ

Սեպտեմբերի 19-ին, ժամը 10։41-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել…
Դիտել

Երևանի բյուջեն զրկվել է լրացուցիչ 6.867.160.500 դրամի եկամուտ ունենալու հնարավորությունից

Պետական վերահսկողական ծառայությունում ամփոփվել են Երևանի քաղաքապետարանում քաղաքաշինության ոլորտին առնչվող մի շարք մշտադիտարկումների արդյունքներ։ Մշտադիտարկումների համար հիմք են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share