«Զոդի» կամրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

Հունիսի 7-ին, ժամը 11:10-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զոդի» կամրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին բախվել են «VAZ» (վարորդ՝ Գ. Փ., ծնված 1973 թ.) և «BMW» (վարորդ՝ Տ. Շ., ծնված 1997 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ. Դ.-ն տեղում մահացել է, իսկ վարորդը և ուղևոր Դ. Մ.-ն ( ծնված 2005 թ.) հոսպիտալացվել են «Արարատի հիվանդանոց» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, ավտոմեքենայից դուրս բերել Գ. Դ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԵՄ քաղաքացիական առաքելությունը ծրագրում է առաջիկա ամիսներին 3 օպերատիվ կենտրոն հիմնել

Հաջորդը

Ադրբեջանը շարունակում է Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքների անօրինական բնակեցումը

Առնչվող նյութեր
Դիտել

Կատարվեց հոգեհանգստյան կարգ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից զոհվածների համար

Օգոստոսի 18-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ս. Հովհաննես Մկրտիչ և Ս. Վարդան մատուռ-մկրտարանում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն…
Դիտել

Վստա՛հ եղեք, կառավարությունը յուրաքանչյուրիդ կողքին է. Վահրամ Դումանյան

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի  օրվա կապակցությամբ, որում մասնավորապես ասված է. «Սիրելի՛ ուսուցիչներ, Խոնարհումով…
Դիտել

Ցավալիորեն, այսօր Շուշին մեզ հետ չէ.Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հաղթանակի օրվա, Շուշիի ազատագրման և Արցախի Պաշտպանության բանակի ստեղծման օրվա կապակցությամբ․ «Հարգելի հայրենակիցներ,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share