Զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզայն կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «ՊԵՐՃ ԵՎ ՏԻԳՐԱՆ» (Արարատի մարզ, Լանջազատ համայնք) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող զովացուցիչ ըմպելիքի արտադրամասում։

Վերահսկողության արդյունքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝

• արտադրական հատվածը չի համապատասխանել հիգիենայի պահանջներին,

• հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, որոնք հնարավոր կլինի լվանալ և, անհրաժեշտության դեպքում, ախտահանել,

• տեխնոլոգիական սարքավորումները և գույքը պատշաճ չեն մաքրվել և ախտահանվել, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների, միջատների մուտքը արտադրամասի տարածք կանխելու համար,

• սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցները ենթարկված չեն եղել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, չեն ունեցել սանիտարական գրքույկներ:

Կազմակերպության արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումներն ու թերացումները վերացնելու համար:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ռուս գործընկերներից ակնկալում ենք արդյունավետ և անկեղծ գործակցություն. Ալեն Սիմոնյան

Հաջորդը

Բաքուն և Երևանը պայմանավորվել են սկզբունքային կետերի շուրջ. Թուրքիայի ԱԳՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի ժողովուրդը մինչ այսօր շարունակում է կրել ագրեսիայի հետևանքները

Հունվարի 21-ին տեղի ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստը, որի ընթացքում Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ներկայացրել է ՄԱԿ…
Դիտել

Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման հարց ՀՀ օրակարգում չկա. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխաններն Արմենպրես լրատվական գործակալության հարցերին Ինչպիսի՞ դիրքորոշում ունի Հայաստանը ռուս-ուկրաինական հարաբերություններում տեղի ունեցող զարգացումների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share