ԶՈՒ-ն պետք է ենթարկվի պաշտպանության նախարարին և գերագույն հրամանատարին. Սուրեն Պապիկյան

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում, 55 կողմ ձայնով, առաջին ընթերցմամբ, ընդունեց «Պաշտպանության մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունների փաթեթը։

Նախագիծն Ազգային ժողովում ներկայացրեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Սա դասեր քաղելու նախագծերի փաթեթ է, որովհետև մենք դառը փորձ ունենք, կյանքը ցույց է տվել, որ շատ հարցերում մենք, թերացումների պատճառով, մեր խնդիրները չենք կարողացել լուծել։ Խնդիրն ամենևին անձերի մեջ չէ, խնդիրը համկարգային է, և սա այն ճանապարհն է, որի միջոցով մենք փորձելու ենք համակարգային փոփոխությունների գնալ և համակարգը դարձնել ավելի սահուն և ղեկավարման օղակը դարձնել վերից վար», – քվեարկությունից առաջ ասաց նախարարը։

Անդրադառնալով քննադատությանը, թե սա Զինված ուժերը նախարարին ենթարկելու փորձ է, Պապիկյանը հակադարձեց՝ ոչ թե փորձ է, այլ հստակ քայլ է՝ «Զինված ուժերը պետք է ենթարկվեն պաշտպանության նախարարին և գերագույն հրամանատարին»։

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չմասնակցեցին ո՛չ նիստին, ո՛չ քվեարկությանը։ Պապիկյանն ասաց, որ ընդդիմադիրների օբյեկտիվ առաջարկները չէր մերժի, իսկ «պատատակերին և թաքուն քննադատությունները չի ընդունելու ի գիտություն»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողներին անհատույց կտրամադրվի բնակարան

Հաջորդը

Եռակողմ աշխատանքային խմբին հաջողվել է մոտեցնել կողմերի դիրքորոշումներն ապաշրջափակման հարցում. ՌԴ ԱԳՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Հայ մարզիկները սամբոյի աշխարհի առաջնությունից՝ մեկ արծաթ ու մեկ բրոնզ են նվաճել

Նոյեմբերի 11-ից 13-ը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում անցկացվեց Սամբոյի աշխարհի 2022թ. Առաջնությունը, ուր խաղարկվեց մարզական սամբոյի կանանց և տղամարդկանց,…
Դիտել

Արցախում ռուս խաղաղապահների մանդատը 15-20 տարով երկարացնելու առաջարկը Սոչիում չընդունվեց․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղապահների մանդատի հարցին նշեց, որ Սոչիում հայկական…
Դիտել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 808 նոր դեպք

Ապրիլի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 214872 դեպք, որոնցից 196289-ն` առողջացած, 4071-ը` մահվան ելքով:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share