Ընթացքի մեջ է Սևանա լճի ափամերձ հատվածներում ապօրինի շինությունների ապամոնտաժումը

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման և լճի անխոչընդոտ առողջացման ուղղությամբ քայլերը շարունակվում են։

Նոյեմբերի 15-ից մեկնարկել են Սևանա լճի ափամերձ ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են անմիջապես «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից՝ նոր ձեռքբերված հատուկ տեխնիկայով։ Այս պահին ծառերից, թփերից ու բուսական այլ համակցություններից մաքրման աշխատանքներ են ընթանում ազգային պարկի Մարտունու ու Նորատուսի տեղամասերում։

Ընթացքի մեջ է նաև Սևանա լճի ափամերձ հատվածներում ապօրինի և թույլատրելի կառուցապատման 1905 մետր նիշից ցածր շենք-շինությունների ապամոնտաժումը։

Ապամոնտաժման և քանդման ենթակա շինությունների սեփականատերերից շատերը, ովքեր ավելի վաղ օրենքով սահմանված կարգով ծանուցվել էին իրականացվող գործընթացների մասին սեփական միջոցներով ապամոնտաժում են իրենց պատկանող կառույցները, գիտակցելով, որ սահմանված ժամկետի ավարտին դա անելու է պետությունը։

Առաջին փուլով ծանուցվել են շուրջ 60 տնտեսվարողներ։

Շրջակա միջավայրի նախարարությունը հաստատակամ է կենսական կարևորության այս ոլորտում կարգուկանոն հաստատելու հանձնառության մեջ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՃՇՀԱՀ-Ն համախմբում է ոլորտի գլխավոր դերակատարներին

Հաջորդը

Պուտինն ու Շարլ Միշելը քննարկել են Ղարաբաղի հարցը

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 18:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ…
Դիտել

Վահան Քերոբյանն այցելել է Արագածոտնի մարզում գործունեություն ծավալող ընկերության խաղողի այգիներ

Հուլիսի 28-ին ՀՀ էկնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է Արագածոտնի մարզում գտնվող «Ալեքսանդրեա Վայնըրի» ընկերության խաղողի այգիներ: Սփյուռքահայ…
Դիտել

Մայք Թայսոնին մեղադրել են բռնաբարության համար

Աշխարհահռչակ բռնցքամարտիկ Մայք Թայսոնին մեղադրել են բռնաբարության համար։ Ըստ «ABC» լրատվականի՝ Թայսոնին մեղադրում են բռնաբարության մեջ, որը իբր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share