Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու որևէ հիմք չկա. Ռուստամ Բադասյան

Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններն անվավեր ճանաչելու որևէ հիմք չկա։ Այս մասին կառավարության նիստից հետո հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը։

Բադասյանն ասել է, որ ինքը ՍԴ-ում լինելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչը:

Անդրադառնալով ընդդիմադիր ուժերի պնդումներին՝ Ռուստամ Բադասյանն առաջարկեց համեմատել՝ 2021 թ. արտահերթ, և՛ ՀՀ-ում անցկացված նախկին ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների զեկույցները:

«Այնտեղ կտեսնեք՝ գնահատականների ինչ էական տարբերություն կա: Վերջին ընտրությունները եղել են ժողովրդավարության լավագույն չափանիշներին համապատասխանող»,- ասել է նախարարի պաշտոնակատարը։

Բադասյան հիշեցրել է նաեւ, որ 2017 թ. ԱԺ ընտրությունների վերաբերյալ զեկույցում խոսվում է վարչական ռեսուրսի չարաշահման, կողմնակի ազդեցությունների մասին: Նա ասաց, որ այս ընտրությունների վերաբերյալ պետք է միմյանց շնորհավորեն, քանի որ դրանք ոչ թե իշխանությունների կամ ընդդիմության, այլ՝ ժողովրդի ձեռքբերումն են:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երեկ գրանցվել է մեկօրյա պատվաստման ռեկորդային ցուցանիշ․ Նիկոլ Փաշինյան

Հաջորդը

Քաջարանի համայնքապետին ԱԱԾ-ն տեղափոխում է Երեւան

Առնչվող նյութեր
Դիտել

Անհամբեր սպասում եմ Էմանուել Մակրոնի հետ կարևոր բանակցություններին․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ կարևոր բանակցությունների մասին: «Թվիթեր»-ի իր էջում ՀՀ…
Դիտել

Մենք մեծապես հետաքրքրված ենք Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության հաստատման ուղղությամբ․Ալեն Սիմոնյանը

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ հանդիպմանը հաջորդել է խորհրդարանների նախագահների ճեպազրույցը: Ճեպազրույցում ՀՀ ԱԺ նախագահը, մասնավորապես, ասել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share