Թբիլիսն պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման համար

Վրաստանը նախկինի պես պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորման համար, իսկ Թբիլիսին առաջարկում է որպես բանակցությունների հարթակ: Այս մասին հայտնել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին։

Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Նյու Յորքում է գտնվում վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում:

«Եթե անհրաժեշտ լինի, որ մեր երկիրը ներգրավվի գործընթացին որպես միջնորդ, մենք միշտ պատրաստ ենք», – ասել է Դարչիաշվիլին։

Նա ավելացրել է, որ Վրաստանն այդ կապակցությամբ ոչ մի նախապայման չունի։ Թբիլիսիի գլխավոր նպատակը տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն է։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Starmus փառատոնի խորհուրդը դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած հարձակումը

Հաջորդը

Երևանում փոխանցել ենք հզոր ուղերձ Հայաստանի ժողովրդավարությանը և անվտանգությանը աջակցելու մասին․ Փելոսի

Առնչվող նյութեր
Դիտել

Ավստրալիայում ջրհեղեղի հետևանքով տարհանվածների թիվն աճում է

Ավստրալիայի հարավ-արևելյան Նոր Հարավային Ուելսում տեղատարափ անձրևից առաջացած ուժեղ ջրհեղեղների պատճառով իրենց տները լքել է մոտ 18 հազար…
Դիտել

Արցախցիներին ահաբեկելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման․ ԱՀ ԱԳՆ

Արցախի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել հակառակորդի կողմից հրադադարի խախտման առնչությամբ։ Հայտարարությունում ասված է․ «Ապրիլի 20-ին Ադրբեջանի զինված…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share