Թեքսասի հայկական եկեղեցին ճանաչվել է ԱՄՆ-ի 2022 թվականի լավագույն շինությունը

ԱՄՆ Թեքսաս նահագնի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին ճանաչվել է ԱՄՆ-ի 2022 թվականի լավագույն շինությունը։

Ճարտարապետ Դեյվիդ Հոթսոնը կարծում է, որ եկեղեցու հեղինակությունը կօգնի բարձրացնել Արցախում քրիստոնյաների հալածանքների հարցը։

Թեքսաս նահանգի Դալլասի արվարձան Քերոլթոն քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու հանդիսավոր օծումը տեղի է ունեցել 2022 թվականի ապրիլի 24-ին՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Այս խորհրդանշական ուղերձն ուղղակիորեն արտացոլված է եկեղեցու ճարտարապետությունում։

Կառույցը նախագծել է ճարտարապետ Դեյվիդ Հոթսոնը Նյու-Յորքից։ Նախագծի ճարտարապետ և նախագծման համահեղինակն է Թեքսասում բնակվող ճարտարապետ Ստեփան Թերզյանը:

Եկեղեցին կառուցվել է՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է ընդգրկված 7-րդ դարի հայկական Սուրբ Հռիփսիմե եկեղեցու օրինակով։

Շինության մակերեսին պատկերված է՝ Ցեղասպանության զոհերի թիվը խորհրդանշող 1,5 միլիոն շրջանաձև պատկերակներից կազմված «Կյանքի ծառը»՝ մեջտեղում մեծ խաչով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Դիեգո Սամորան հանդես կգա Չարենցավանի «Վանում». Transfermarkt

Հաջորդը

Հայաստանում գնաճը նվազել է․ԿԲ նախագահ

Առնչվող նյութեր
Դիտել

ԱԱԾ-ն կանխել է խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ծառայողների կողմից 2022 թվականի հունիսի 20-ին ԻԻՀ քաղաքացի…
Դիտել

Արտակ Դավթյանը կրկին ծառայության է անցել

Հայաստանի հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով նշանակվել է հատուկ…
Դիտել

Երևանի քաղաքապետն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպանին

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Պատրիկ Գալագերին Երևանի քաղաքապետ Հրաչյա…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share