Թուրքիայի խորհրդարանը երկարաձգել է թուրք զինվորականների ծառայության ժամկետն Ակնայում

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ընդունվել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրած այն օրինագիծը, ըստ որի՝ 1 տարով ևս երկարաձգվում է թուրք զինվորականների ծառայության ժամկետն Ադրբեջանի տիրապետության տակ անցած Ակնայում (Աղդամ): Այն ուժի մեջ կմտնի 2022-ի նոյեմբերի 17-ից։

Օրինագծում նշվել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի ձևավորած համատեղ կենտրոնը, որտեղ ծառայում է Թուրքիայի զինուժի անձնակազմը, հաջողությամբ շարունակում է իր գործունեությունը։

 
Ըստ ermenihaber-ի՝ շեշտվել է, թե իբր Թուրքիան այդ համատեղ կենտրոնի միջոցով նպաստում է տարածաշրջանի անվտանգությանը և կողմերի միջև վստահության ձևավորմանը, իսկ թուրք զինվորականների մանդատի երկարաձգումը տարածաշրջանում Թուրքիայի արդյունավետ և կառուցողական դերի և ազգային շահերի պահանջն է։

Հիշեցնենք, որ 2020թ․ նոյեմբերի 11-ին Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել Ադրբեջանում Համատեղ մոնիտորինգի կենտրոն ստեղծելու մասին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը Բելառուսի նախագահի խոսքերը համարել է հախուռն

Հաջորդը

ՀՀ վարչապետը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի մահվան կապակցությամբ

Առնչվող նյութեր
Դիտել

Քննարկվել է պետությանը պատճառված վնասի վերականգնման միասնական հաշվեհամարի գործարկման հարցը

Քրեական գործերով մինչդատական վարույթի փուլում պետությանը և համայնքներին պատճառված վնասի վերականգնման նպատակով վճարումները պետք է կատարվեն մեկ միասնական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share