Իլոն Մասկի ընկերությունը մարդկանց վրա ուղեղի չիպեր փորձարկելու թույլտվություն է ստացել

Միացյալ Նահանգների Սննդի և դեղերի վարչությունը (FDA) ամերիկացի ձեռնարկատեր, ճարտարագետ Իլոն Մասկին պատկանող Neuralink ընկերությանը թույլ է տվել կլինիկական փորձարկումներ կատարել մարդկանց վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ուղեղի համար չիպեր արտադրող ընկերությունը հայտնել է իր Twitter-յան էջում:

«Մենք ուրախ ենք հայտնել, որ ստացել ենք FDA-ի հավանությունը՝ սկսելու մեր առաջին կլինիկական հետազոտությունը մարդկանց վրա: Սա Neuralink-ի թիմի անհավատալի աշխատանքի արդյունքն է՝ FDA-ի հետ սերտ համագործակցությամբ, և ներկայացնում է կարևոր առաջին քայլը, որը մի օր թույլ կտա մեր տեխնոլոգիաներին օգնել շատ մարդկանց», – գրել է ընկերությունը:

Neuralink-ը հավելել է, որ կլինիկական փորձարկման համար մարդկանց հավաքագրումը դեռ չի սկսվել. դրա մասին կհաղորդվի առաջիկայում:

Ընկերությունը նման թույլտվության համար դիմում էր ներկայացրել անցյալ տարվա սկզբին: 2022 թ.-ի դեկտեմբերին Reuters-ը հաղորդել էր, որ ամերիկյան իշխանությունները հետաքննություն են սկսել Neuralink-ի նկատմամբ՝ կապված փորձարկումների ժամանակ կենդանիների իրավունքների խախտման հետ: Իսկ այս տարվա մարտին Reuters-ի աղբյուրները հաղորդել էին, որ FDA-ը չի հաստատել մարդկանց վրա չիպի փորձարկումը, քանի որ սարքի լիթիումային մարտկոցի անվտանգության հետ կապված մտավախություններ կային:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սևանի «Սպիտակ ափ» տարածքի ջրային հատվածից դուրս են բերվել 19 ապօրինի խեցգետնաորսիչներ

Հաջորդը

Հայաստանում հանդիսավորությամբ նշվեց Վրաստանի անկախության օրը

Առնչվող նյութեր
Դիտել

Թուրքիան պատրաստ է հյուրընկալել «3+3» հանդիպումը

Թուրքիան շահագրգռված է տարածաշրջանային «3+3» հարթակի ակտիվացմամբ և բազմիցս հայտնել է իր պատրաստակամությունն այս ձևաչափով գագաթնաժողով անցկացնելու համար․…
Դիտել

Մեր հայրենիքի ու ժողովրդի դեմ իրականացվող քայլերին դիմակայելու ուղին մեր միասնական պայքարն է. Գարեգին Բ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն աշխարհասփյուռ մեր ժողովրդին Հանրապետության տոնի առիթով։…
Դիտել

Կիրակի օրերին կարմիր գծերում մեքենա կայանելն անվճար կլինի

Երևանում «Ա» և «Բ» գոտիներում կահավորված վճարովի ավտոկայանատեղում (կարմիր գծերով նշված) կիրակի օրերին կայանումն անվճար կլինի։ Որոշումն ընդունվեց ավագանու փետրվարի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share