Իտալիան մեզ համար բարեկամ երկիր է և կարևոր գործընկեր. Փաշինյանը շնորհավորել է Իտալիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության վարչապետ Ջորջա Մելոնիին՝ պաշտոնում նշանակվելու առիթով:

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Իտալիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ` մաղթելով արգասաբեր գործունեություն և մեծ հաջողություններ այս պատասխանատու պաշտոնում:

Վստահ եմ, որ Ձեր հմուտ կառավարման շնորհիվ բարեկամ Իտալիան մեծ առաջընթաց կարձանագրի տարբեր բնագավառներում:

Իտալիան մեզ համար բարեկամ երկիր է և կարևոր գործընկեր։ Հայաստանը մեծապես կարևորում է Իտալիայի հետ բարեկամական կապերի հետևողական զարգացումն ու խորացումը` հիմնված ընդհանուր քաղաքակրթության, ժողովրդավարական արժեքների, փոխադարձ շահերի և մեր ժողովուրդների միջև առկա փոխադարձ համակրանքի վրա:

Հայ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող այս ժամանակաշրջանում Ձեր արդար և սկզբունքային դիրքորոշումների շնորհիվ Դուք մեծ հարգանք եք վայելում ոչ միայն իտալահայ համայնքում, այլև հայաստանյան հասարակության շրջանում: Համոզված եմ, որ Ձեր ղեկավարության ընթացքում մեզ կհաջողվի համատեղ նոր ձեռքբերումներ արձանագրել՝ որակական նոր մակարդակի բարձրացնելով Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Լիահույս եմ, որ շուտով հնարավորություն կունենանք հանդիպելու և քննարկելու մեր երկկողմ հարաբերությունների ողջ օրակարգը և նախանշելու հետագա համագործակցության հեռանկարները»,- ասված է ՀՀ վարչապետի ուղերձում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայտարարվել է Վարդանիձորից մինչև թունելի ելք մոտ 11կմ ճանապարհի կառուցման շինաշխատանքների ձեռքբերման մրցույթ

Հաջորդը

Պատրաստակամ ենք ջանքեր գործադրելու ՀՀ և Չինաստանի բազմաշերտ օրակարգի խորացման ուղղությամբ. Նիկոլ Փաշինյանը՝ Սի Ծինփինին

Առնչվող նյութեր
Դիտել

Նոր հնարավորություններ «Ջրվեժ» անտառպարկի համար․ եռակողմ համաձայնագիր է կնքվել

ՀՀ Շրջակա Միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ում երեք կողմերի միջև կնքվեց համաձայնագիր, որով ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող «Ջրվեժ»…
Դիտել

ՄԻՊ-ը ներկայացրել է Սյունիքի մի քանի համայնքներում փաստահավաք աշխատանքների արդյունքները

Երեկ փաստահավաք աշխատանքներ ենք իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղերում, տեղի են ունեցել…
Դիտել

Հունվար-մայիս ամիսներին հավաքագրվել է 761.8 մլրդ դրամի հարկային եկամուտներ և պետական տուրք

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022 թվականի հունվար-մայիս ամիսների համար նախանշվել էր (պլանավորվել էր) հավաքագրման ենթակա 714.9…
Դիտել

ԵԽ բանաձև. ԵԱՀԿ խաղաղապահներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ, դատապարտել Ռուսաստանի ապակառուցողական դերը

Եվրոպայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որում Բաքվին կոչ է անում բացել Լաչինի միջանցքը, դատապարտում է ռուս խաղաղապահների անգործությունը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share