Իրանցին մեղավոր է ճանաչվել ռազմական պահեստամասերի արտահանմանը մասնակցելու համար

Թեքսաս նահանգի ատենակալների կոլեգիան Իրանի քաղաքացի Մեհրդադ Անսարիին մեղավոր է ճանաչել Միացյալ Նահանգներից ռազմական նշանակության բաղադրիչների ստացման և արտահանման համար ներգրավվածության գործով, փոխանցում է ТАСС-ը:

Անսարին պատկանում է Gulf Gate Sea Cargo LLC տրանսպորտային ընկերությունը: Նա հանցակիցների կողմից պատվիրված բաղադրիչները կարող էին օգտագործվել նաև միջուկային զենքում, հրթիռների ուղղորդման համակարգերում, ռադիոխանգարումների տեղադրման սարքերում: Ընդ որում, փորձելով 2007-ից 2011 թվականներին մոտ 2.6 միլիոն դոլարի ավելի քան 105 հազար պահեստամաս ձեռք բերել, հանցագործները չեն ստացել անհրաժեշտ արտոնագիր՝ այդ բաղադրիչների արտահանման համար:

Անսարիի դատավճիռը կկայացվի սեպտեմբերի 1-ին: Իրանի հետ առևտրային կանոնների խախտման համար նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում, ևս հինգ տարի՝ էլեկտրոնային խարդախության համար, նույն պատժաչափը՝ ԱՄՆ ֆինանսների նախարարության նկատմամբ խարդախության փորձի համար, և հինգ տարի՝ կեղծ ցուցմունքների յուրաքանչյուր դրվագի համար:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախում ավարտվել է ռուս խաղաղապահների բլոկ-մոդուլային ավանի կառուցումը

Հաջորդը

Արջը սպանվել է, իսկ անտառապահը վնասվածքներ է ստացել

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մարտի 2-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան…
Դիտել

ԱԱԾ-ում ծառայության մասին օրենքում փոփոխություններն ամբողջությամբ ընդունվեցին

Խորհրդարանն արտահերթ նիստում 60 կողմ, 28 դեմ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության…
Դիտել

ԱԽ քարտուղարը Քարնեգի հիմնադրամում անդրադարձել է Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վաշինգտոն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ամերիկացի ներկա և նախկին պաշտոնյաների, դեսպանների, Քարնեգի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share