ԼՂ-ի հակամարտությունը դեռ սպասում է իր վերջնական լուծմանը. Էդուարդ Աղաջանյան

ԵԱՀԿ ԽՎ տարեկան 29-րդ նստաշրջանի հուլիսի 3-ի նիստում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանն ասել է, որ կան խաղաղության գործընթաց և տարբեր ձևաչափերի հանդիպումներ հայ և ադրբեջանցի պաշտոնյաների միջև, սակայն վախենամ, որ մինչ այժմ գործընթացը չի փոխակերպվել որևէ այլ բանի՝ մնալով այդպիսին:

  «Ուրախ եմ, որ Ադրբեջանի իմ գործընկերը վկայակոչում է միջազգային իրավունքը, քանի որ դա լիովին հակասում է իրենց նախագահի դիրքորոշմանը, համաձայն որի՝ միջազգային իրավունքը մեռած է: Ցավոք, ինչպես իրավացիորեն նշեց պարոն Կաշունասը, դեռևս կան մի շարք չլուծված խնդիրներ, որոնք սպասում են իրենց լուծմանը:

Հաշվի առնելով հարգանքս մեծարգո զեկուցողի նկատմամբ՝ ուզում եմ ընդգծել, որ հայկական կողմն Ադրբեջանին է հանձնել իր տիրապետության տակ գտնվող ականապատ տարածքների բոլոր քարտեզները:

Մինչդեռ, միևնույն ժամանակ, ադրբեջանական կողմը պատանդի կարգավիճակով է պահում 38 ռազմագերիների Հայաստանի հետ խաղաղության շուրջ ընթացող վերոնշյալ բանակցություններում քաղաքական որոշ առավելություն ունենալու ակնկալիքով՝ սույնով ռազմագերիներին դարձնելով սակարկության առարկա: Ադրբեջանի նախագահի ագրեսիվ հռետորաբանությունը, ֆիզիկական և հոգեբանական ոտնձգությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի բնակչության շարունակական էթնիկ զտումները, ինչպես նաև այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի պատմությունը, ինչը գործնականում նշանակում է Հայաստանի ինքնիշխան տարածքով անցնող արտատարածքային միջանցք, ընդհանուր առմամբ չեն նպաստում լարվածության նվազմանը:

Հարգելի՛ գործընկերներ,  Լայնամասշտաբ պատերազմը դադարել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին, սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռ սպասում է իր համապարփակ և վերջնական լուծմանը, և այս խորհրդարանական վեհաժողովը պետք է իր վճռորոշ դերը խաղա այս գործընթացում»,- նշել է նա: 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԲԴԽ նախագահ չի ընտրվել. Միքայելյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հաջորդը

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կկայանա Իրանում. Բաքու

Առնչվող նյութեր
Դիտել

Մեր հայրենիքը համախմբման ու պաշտպանության կարիք ունի․ ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը․ Հարգելի հայրենակիցներ, Սիրելի ժողովուրդ, Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերը լայնածավալ ռազմական գործողություններ են…
Դիտել

ՊՆ հաղորդագրությունը. հայկական կողմը չի կրակել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան…
Դիտել

Ադրբեջանցիները տեղակայված են Կապանի օդանավակայանի անմիջապես թռիչքուղիների հարևանությամբ. ՄԻՊ

Սյունիքի մարզի ճանապարհներին տեղադրված ադրբեջանական ցուցանակները ռազմավարական նպատակ ունեն։ Դրանք օգտագործվում են մարդկանց ահաբեկելու համար։ Այսօր կայացած մամուլի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share