Խաղաղության պայմանագրի նախագծի ևս երկու հոդված հնարավոր եղավ համաձայնեցնել. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մանրամասներ է ներկայացրել վաշինգտոնյան բանակցություններից։

Նրա խոսքով, Վաշինգտոնում բանակցությունների հարցում որոշակի առաջընթաց ձեռք բերվեց այն առումով, որ խաղաղության պայմանագրի նախագծի ևս երկու հոդված հնարավոր եղավ համաձայնեցնել, բայց մի քանի այլ հոդվածների շուրջ հնարավոր եղավ ուղիղ, երկար, անկեղծ խոսակցություն ծավալել։

«Կարող եմ ասել, որ այդ խոսակցությունների ընթացքում կողմերը շատ լավ են հասկանում մեկը մյուսի մտահոգությունները, մտադրությունները և պատկերացումները։ Բացի նշածս երկու հոդվածից, կարծում եմ, մյուս հոդվածների մասով ևս հավանականություն կա համաձայնության։ Սա միայն իմ գնահատականը չէ, ինձ հավաստիացրել են մյուս կողմերը ևս։

Անշուշտ, կան հոդվածներ և թեմաներ, որտեղ կողմերի դիրքորոշումները բավական հեռու են իրարից։ Սրանք այն հոդվածներն են, որոնք առնչվում են ամենադժվար խնդիրներին։ Բայց այս ուղղությամբ ևս բավական արդյունավետ քննարկում է եղել»,- ասել է Միրզոյանը՝ Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ համատեղ ասուլիսում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մենք շարունակելու ենք երկխոսությունը մեր հայ ընկերների հետ. Պեսկովը՝ ՀԱՊԿ-ի մասին

Հաջորդը

Ընդգծվել է ՀՀ-ում ներկա ֆրանսիական ընկերությունների գործունեության կարևորությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Գլխավոր դատախազը ԱԺ քննարկման է ներկայացրել Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու միջնորդագիր

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն այսօր քննարկել է Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արմեն Գերասիմի Չարչյանի նկատմամբ հանրային քրեական…
Դիտել

Արտահերթ ընտրության հարց չի քննարկվում ու չի քննարկվել․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե Հայաստանում արտահերթ ընտրություններն անթույլատրելի են։ Լրագրողների հետ զրույցում նա նշել է,…
Դիտել

Ռազմական դրությունը չեղարկվեց

Հայաստանում ռազմական դրությունը հանվեց: Որոշումն ընդունեց Ազգային ժողովը։ Ռազմական դրությունը հանելու մասին նախագծին կողմ քվերակեց 118 պատգամավոր, դեմ…
Դիտել

Հունաստանում կործանված ուկրաինական ինքնաթիռը Սերբիայից զենք էր տեղափոխում Բանգլադեշ

Հունաստանում կործանված ուկրաինական Ան-12 ռազմատրանսպորտային ինքնաթիռը 11,5 տոննա սերբական զենք էր տեղափոխում Բանգլադեշ, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share