Ծարավ Աղբյուր փողոցում գիշերը երկու մեքենա է այրվել

Նոյեմբերի 4-ին, ժամը 02։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 121/4 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Toyota Corolla» (վարորդ՝ Դ․ Ն․, ծնված 2001 թ․) և «Land Rover» (վարորդ՝ Մ․ Գ․, ծնված 1987 թ.) մակնիշների ավտոմեքենաները և բռնկվել. տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:04-ին, մարվել՝ 03:14-ին:

Այրվել են «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը, «Land Rover» մակնիշի ավտոմեքենայի՝ բեռնախցիկը և սրահը:

Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականը և հոսանքազրկել «Land Rover» մակնիշի ավտոմեքենան:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մեկնարկել են ձմռան նախապատրաստական աշխատանքները

Հաջորդը

Նվազագույն կենսաթոշակը նախատեսվում է հասցնել 36 հազար դրամի

Առնչվող նյութեր
Դիտել

25 միավոր «Կամազ-4308» ՊՆ-ից փոխանցվեց ԱԻՆ-ին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկով, այսօր կառավարության որոշմամբ, պաշտպանության նախարարությանից «Կամազ-4308» 25 (քսանհինգ) միավոր տրանսպորտային միջոց հետ վերցվեց…
Դիտել

ՃՇՀԱՀ-Ն համախմբում է ոլորտի գլխավոր դերակատարներին

Նոյեմբերի 24-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ  ոլորտային հինգ գլխավոր գործընկեների միջև գործակցության հուշագրի ստորագրման…
Դիտել

Սկսվել է Պեմզաշենում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանության գործով առաջին դատական նիստը

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում սկսվել է Պեմզաշենում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանության գործով առաջին դատական նիստը։ Գործով…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share