Կա՛մ գալու են խելոք նստեն, կա՛մ չեն գալու և զրկվելու են մանդատներից. Ալեն Սիմոնյան

Արդյոք քննարկում եղե՞լ է ընդդիմադիր մի շարք պատգամավորների մանդատից զրկելու վերաբերյալ: ԱԺ-ում լրագրողներն այս հարցն ուղղեցին խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանին:

«Քննարկում եղել է, կարծիքները կիսվել են: Մեր գործընկերների մի մասը համարում է, որ նրանք իրենց արդեն իսկ զրկել են մանդատներից: Իրենք դուրս են եկել փողոց, ասել, որ այլևս իշխանությունն այնտեղ է: Հիմա գալու են խելոք այստեղ նստեն և քվեարկեն: Կամ՝ չեն գալու նստեն: Այդ դեպքում արդեն օրենքը կորոշի, և քաղաքական որոշում կլինի: Կա՛մ գալու են խելոք նստեն, կա՛մ չեն գալու և զրկվելու են մանդատներից, այնքան ժամանակ, մինչև կգան նորմալ պատգամավորներ իրենց ցուցակից, որոնք կգիտակցեն, որոնք կգիտակցեն, որ իրենք քաղաքական գործիչ չեն:

Ես, օրինակ, ողջունում եմ Վանեցյանի արածը, մարդն ասաց՝ ես չեմ վերադառնալու, ու դրեց մանդատը:

Իշխան Սաղաթելյանը ոչ թե պետք է այսօր հարցազրույց տա, ասի՝ մենք գնալու ենք մեր օրակարգով, այլ պիտի ասի՝ ես քաղաքական գործընթաց եմ սկսել, ընդունել եմ իմ պարտությունը, հիմա դնում եմ իմ մանդատը և գնում:

Ընդդիմություն եղած ժամանակ մենք Վանաձորում պարտվեցինք ընտրությունները, մեր կուսակցության վարչությունը հրաժարական տվեց, երբ դրա պահանջը չկար:

Դե հիմա թող անեն, թող ցույց տան, որ սա պաշտոնակռիվ չէ»,- ասաց Սիմոնյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

2023 թ. հունվարի 1-ից կբարձրանան կենսաթոշակներն ու նվազագույն աշխատավարձը

Հաջորդը

Մոտավոր 1․5 տարի դեռ ունենք, Արցախի կառավարության հետ կաշխատենք և լուծումներ կգտնենք Արմեն Գրիգորյան

Առնչվող նյութեր
Դիտել

Աշխատանքից ազատվել են Աբովյանի դիահերձարանի վարիչն ու 2 աշխատակից

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և այս գործընթացում ընդգրված…
Դիտել

Գլխավոր դատախազության արձագանքը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը

ՀՀ գլխավոր դատախազությունն ափսոսանք է հայտնում առանձնահատուկ դեպքերում պետական դավաճանության հանցագործության համար ընդհուպ մահապատժի սահմանման սահմանադրաիրավական հիմքեր ստեղծելու…
Դիտել

Արտակ Դավթյանը հնարավոր է նորից նշանակվի ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share