Կան երկրներ, որոնք պատրաստ չեն, որ Հայաստանը զենք գնի այլ երկրներից․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ն այսօր ունի բոլոր ֆինանսական հնարավորությունները՝ ձեռք բերելու իրեն անհրաժեշտ պաշտպանական զենք-զինամթերք։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ այս հարցում կա քաղաքական բաղադրիչ։

«Բնականաբար, ոչ բոլոր երկրներն են, որ պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին։ Բայց կան երկրներ, ովքեր պատրաստ են զենք վաճառել Հայաստանի Հանրապետությանը, բայց կան նաև երկրներ, ովքեր պատրաստ չեն այն փաստին, որ Հայաստանը զենք գնի այն երկրից, որը պատրաստ է իրեն զենք վաճառել։ Սա կարող է թվալ հարց՝ պատրաստ չեն, պատրաստ չեն, իրենց գործն է, ուզում են պատրաստ լինել, ուզում են պատրաստ չլինել։ Բայց այս պատրաստ լինել և չլինելն իր հետևից բերում է հետևանքներ, այդ թվում՝ անվտանգային։ Այսինքն՝ սովորաբար զենք գնում են անվտանգային սպառնալիքը կառավարելու համար, բայց լինում են իրավիճակներ, երբ զենք գնելը կապված է անվտանգային նոր սպառնալիքներ ստեղծելու հետ»,- ասաց Փաշինյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մեր միասնականությամբ և հայրենիքի հանդեպ հավատարմությամբ պետք է դիմակայենք նաև այս փորձությանը․ Գարեգին Երկրորդ

Հաջորդը

ԱՄՆ-ն կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ լարվածությունը թուլացնելու և էսկալացիան կանխելու ուղղությամբ. Նեդ Փրայս

Առնչվող նյութեր
Դիտել

Նոր և ինքնատիպ նախագծեր «ՍՈԼԱՐ ԷՅ ԷՄ» ընկերությունից (տեսանյութ)

«ՍՈԼԱՐ ԷՅ ԷՄ» ընկերությունը Հայաստանի էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի առաջատարներից է։ Ստեղծվել է ընդամենը մեկ տարի առաջ, բայց…
Դիտել

ՆԳՆ հարցում մոտ ենք վերջնական որոշումների կայացմանը․ Փաշինյան

Ներքին գործերի նախարարության հարցում մոտ ենք վերջնական որոշումների կայացմանը, պիտի անցնենք դրանց իրականացմանը։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի…
Դիտել

ՔՊ-ն հատուկ սրում է «նախկին-ներկա» հակամարտությունը՝ իշխանությունը պահելու համար․ Խզմալյան

Տավուշում լուծվում է ոչ թե արտաքին, այլ ներքին քաղաքական հարց։ Այս մասին գրել է Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար…
Դիտել

Վահան Քերոբյանն ու ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամին ստորագրել են հուշագիր

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մայիսի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share