Կան կոնկրետ պատկան ու լիազոր մարմիններ, որոնք աշխատանք են տանում․ Հայկ Կոնջորյան․

«Ես կսահմանափակվեմ Ազգային անվտանգության ծառայության տարածած հայտարարությամբ և հավելյալ մեկնաբանություն չեմ անի։ Երբ նոր մեկնաբանության անհրաժեշտություն լինի, ապա մեր համապատասխան կառույցները հանդես կգան հայտարարությամբ»,- այսօր Ազգային ժողովում լրագորղների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված խնդրի մասին հարցերին։

Հայկ Կոնջորյանը նաեւ անդրադարձել է Հայաստան մուտք գործող իրանական բեռնատարներից ադրբեջանցիների կողմից գումարներ գանձելու հարցին։

«Կան կոնկրետ պատկան ու լիազոր մարմիններ, որոնք այս մասին աշխատանք են տանում։ Երբ որ կլինեն այլ հաղորդագրություններ, այդ ժամանակ մենք բոլորս կծանոթանանք և եթե անհրաժեշտություն լինի, հանդես կգանք հայտարարություններով։ Ավելին, դուք այսօր տեսաք, որ ընդդիմադիր խմբակցություններից մեկի կողմից առաջարկ հնչեց, որպեսզի ԱԺ-ում փակ քննարկում արվի՝ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ ԱԺ նախագահն էլ առաջարկեց գրավոր դիմել, մենք քննարկենք, հասկանանք։ Եթե հանդիպումը կայանա, ապա պետք է հրավիրենք համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներին, ովքեր քննարկման ժամանակ ինֆորմացա կներկայացնեն»,- նշել է Կոնջորյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մարդիկ կարող են խուսափել Հայաստանի տարածքով ապրանքներ ներմուծելուց․ Բաբկեն Թունյան

Հաջորդը

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Պաշտպանության նախարարն այցելել է հարավային ուղղության զորամասեր

Փետրվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային շրջայց է կատարել հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր:…
Դիտել

ՉԼ․ «Մանչեսթր Սիթին»-ն հաղթեց կիսաեզրափակիչի առաջին խաղում

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումների երկրորդ խաղում մրցեցին «Մանչեսթր Սիթին»-ն ու ՊՍԺ-ն։ «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 2:1 հաշվով կամային…
Դիտել

Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է անում

Պաշտոնական Փարիզը լրջորեն մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին աճող միջադեպերով, մասնավորապես՝ հայ զինծառայողների գերևարմամբ, ասվում է երկրի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share