Կատարվեց հոգեհանգստյան կարգ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից զոհվածների համար

Օգոստոսի 18-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ս. Հովհաննես Մկրտիչ և Ս. Վարդան մատուռ-մկրտարանում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան արարողություն օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հոգիների խաղաղության համար։

Մինչ արարողությունը Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, անդրադառնալով «Սուրմալու» առևտրի կենտրոնի աղետալի իրադարձությանը, հորդորեց հայորդիներին միասնական լինել և աջակցել միմյանց այս ծանր ու դժվարին փորձությունը հաղթահարելու համար։

Եկեղեցականաց դասը և ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք բարձրացրեցին զոհվածների հոգիների հանգստության, ինչպես նաև պայթյունից տուժածների շուտափույթ ապաքինման համար։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ահաբեկչական գործողությունների տրամադրությունը բացառվում է. Նիկոլ Փաշինյան

Հաջորդը

ԱԱԾ նախագծով անցակետեր կստեղծվեն հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ՄԻՊ աշխատակազմում Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների փաստաբանների հետ տեղի են ունեցել քննարկումներ

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի նախկին ղեկավարի, Գորիս համայնքի և Որոտան, Քարահունջ բնակավայրերի վարչական ղեկավարների, Քաջարան, Սիսիան համայնքների ղեկավարների…
Դիտել

«Նեմեսիսի» արձանը չի ապամոնտաժվելու». Տիգրան Ավինյան

«Նեմեսիսի» արձանը արժանապատվության ասպետներին, ազգային արժանապատվությանը նվիրված արձան է։ Այն որևէ ժողովրդի, որևէ երկրի դեմ չէ», – այս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share