Կարմիր խաչի կողմից վերականգնվել է Արցախից բուժառուների տեղափոխումը Հայաստանի բժշկական կենտրոններ

Կարմիր խաչի նախաձեռնությամբ, մայիսի 26-ից  վերականգնվել է Արցախից բուժառուների  տեղափոխումը՝ Հայաստանի բժշկական կենտրոններ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին` նշելով, որ  մայիսի 26-ին Արցախի Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 15 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ:

« Մայիսի 17-ից սկսած մենք նաև վերսկսել ենք մարդասիրական բեռների տեղափոխություն: Ընդհանուր առմամբ տեղափոխել ենք տարբեր մարդասիրական բնույթի պարագաներ, հատկապես տեղական բուժհաստատությունների համար նախատեսվող բժշկական պարագաներ և դեղորայք: Մայիսի 17-ից սկսած մինչ այսօր տեղափոխել ենք 16 բեռնատար»,- նշել է Ամատունին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք հանդիպման օրակարգում խաղաղության համաձայնագրի ստորագրում ներառված չէ. ԱԳՆ

Հաջորդը

Փաշինյանը Բոնոյին է ներկայացրել է հայկական կողմի մոտեցումները

Առնչվող նյութեր
Դիտել

«Վստրեչի» կամրջի մի հատվածը փակ կմնա մինչև հունիսի 1-ը

Գարեգին Նժդեհի ուղեանցի՝ «Վստրեչի» կամրջի դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներն իրականացնելիս պարզ է դարձել, որ անցումային սալերը բացակայում են,…
Դիտել

ՀՀ քաղաքացիները Արցախում կծառայեն միայն կամավորության սկզբունքով․ Վիտալի Բալասանյան

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, որ ՀՀ…
Դիտել

Ստեփանակերտում կայացել է մեծ հանրահավաք

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 30-ին հրավիրված արտահերթ նիստին զուգահեռ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացել է մեծ հանրահավաք:Ստեփանակերտից և…
Դիտել

Ռուսական շուկա հայկական կաթնամթերքի արտահանման խնդիրը կկարգավորվի փուլային տարբերակով

Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի մատակարարումը դադարեցնելուց հետո սկսված բանակցությունները՝ ուղղված սահմանափակման վերացմանը, ապրիլի 17-ին շարունակվել են Մոսկվայում: ՌԴ Ռոսսելխոզնադզորի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share