Կարմիր խաչի կողմից վերականգնվել է Արցախից բուժառուների տեղափոխումը Հայաստանի բժշկական կենտրոններ

Կարմիր խաչի նախաձեռնությամբ, մայիսի 26-ից  վերականգնվել է Արցախից բուժառուների  տեղափոխումը՝ Հայաստանի բժշկական կենտրոններ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին` նշելով, որ  մայիսի 26-ին Արցախի Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 15 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ:

« Մայիսի 17-ից սկսած մենք նաև վերսկսել ենք մարդասիրական բեռների տեղափոխություն: Ընդհանուր առմամբ տեղափոխել ենք տարբեր մարդասիրական բնույթի պարագաներ, հատկապես տեղական բուժհաստատությունների համար նախատեսվող բժշկական պարագաներ և դեղորայք: Մայիսի 17-ից սկսած մինչ այսօր տեղափոխել ենք 16 բեռնատար»,- նշել է Ամատունին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք հանդիպման օրակարգում խաղաղության համաձայնագրի ստորագրում ներառված չէ. ԱԳՆ

Հաջորդը

Փաշինյանը Բոնոյին է ներկայացրել է հայկական կողմի մոտեցումները

Առնչվող նյութեր
Դիտել

Հալեպի բուժհաստատություններին փոխանցվել է 4 տոննա բժշկական պարագաններ

2022 թվականի ապրիլի 7-ին Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ գործակցությամբ` Հայաստանի հումանիտար առաքելության 9-րդ մարդասիրական խումբը Հալեպի բուժհաստատություններին…
Դիտել

ՀԴԲ տնօրենը խոսել է Tiktok-ի վտանգներից

Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) տնօրեն Քրիս Ռեյը խոսել է TikTok-ի վերաբերյալ ԱՄՆ ազգային անվտանգության մտահոգություններից՝ նախազգուշացնելով, որ հավելվածի…
Դիտել

Սահմանազատման վերաբերյալ Ադրբեջանի հետ պայմանավորվածություն դեռ չկա. ԱԳ փոխնախարար

ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը  հայտարարել է, որ եթե սահմանազատման վերաբերյալ կողմերի միջև արձանագրվի պայմանավորվածություն, այդ մասին երկուստեք…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share