Կկատարվի հոգեհանգիստ զոհված հայրենյաց պաշտպանների համար

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 10։00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան արարողություն 44-օրյա պատերազմում զոհված հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար։ Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռից։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա Սուրբ Գայանե վանքում։

Տեղեկացնենք նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. ՀՀ ԱԳՆ

Հաջորդը

«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրում թույլ տրված չարաշահումներից մեկի դրվագով նախաքննությունն ավարտվել է

Առնչվող նյութեր
Դիտել

Արմեն Գևորգյանը հրաժարական է ներկայացրել հանձնաժողովի նախագահի պաշտոնից

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հրաժարական է ներկայացրել Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ «2021 թվականից…
Դիտել

Նախնական տվյալով խորհրդարան է անցնում երեք ուժ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 2008 ընտրատեղամասերից ստացված քվեարկության նախնական արդյունքները։ Ըստ այդ արդյունքների այս պահի դրությամբ ԱԺ…
Դիտել

«Կոլցո» գործողությունը դարձավ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հերթական դրսևորումը. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել «Կոլցո» գործողության 30-րդ տարելիցի կապակցությամբ։ «30 տարի առաջ՝ 1991 թ.…
Դիտել

Արցախի Խորամորթում բանակցություններ են տարվում ադրբեջանցիների հետ. Հունան Թադեւոսյան

Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության ԱԻՊԾ ներկայացուցիչ Հունան Թադեւոսյանը մանրամասներ է հաղորդել Արցախի Խորամորթ համայնքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share