Արմեն Գևորգյանը հրաժարական է ներկայացրել հանձնաժողովի նախագահի պաշտոնից

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հրաժարական է ներկայացրել Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

«2021 թվականից հանդիսանալով ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ՝ մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվել իմ աշխատանքին, ներդրել եմ իմ փորձն ու գիտելիքը, մշտապես փորձել եմ հանձնաժողովում ապահովել արդյունավետ աշխատանքային մթնոլորտ։

Դա արել եմ` հատկապես կարևորելով եվրասիական զարգացման` մեր պետության հեռանկարը:

Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։

«Քաղաքական իրադարձությունները երկրում, սակայն, բերեցին մի կետի, որ ես հրաժարական եմ ներկայացնում հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

Այսօրվա իրավիճակը թելադրում է քաղաքական, հանրային և մարդկային էթիկայի հստակ կանոններ, որոնք ես չեմ կարող անտեսել, և որոնք ինձ թույլ չեն տալիս շարունակել պաշտոնավարել որպես հանձնաժողովի նախագահ։

Նման որոշումները նաև լավագույն առիթ կարող են հանդիսանալ` վերաիմաստավորելու և գնահատելու ձեռք բերած քաղաքական փորձը և նոր գիտելիքները, խթան կարող են դառնալ նաև իմ անձնական ապագայի տեսլականի ձևավորման համար, ինչպես դա եղավ 2014 և 2018 թվականներին` բարձր պետական պաշտոններից հեռանալուց հետո:

Միևնույն ժամանակ հայտնում եմ, որ շարունակելու եմ աշխատանքը և ստանձնած պարտավորությունների իրականացումը բոլոր այն միջազգային հարթակներում և կառույցներում, որոնք կարևոր են մեր պետության համար»,- գրել է Արմեն Գևորգյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ նախագահը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը

Հաջորդը

Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչները մեկնել են Անթիլիաս

Առնչվող նյութեր
Դիտել

Ստեփանակերտում «Արցախն ապրում է» խորագրով ջահերով երթ է կազմակերպվել (լուսանկարներ)

Սեպտեմբերի 26-ին, ի հիշատակ արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված քաջորդիների, Ստեփանակերտում կայացել է «Արցախն ապրում է» խորագրով ջահերով երթ։…
Դիտել

Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա. Արմեն Գրիգորյան

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց, որ Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա։…
Դիտել

Բարձր եմ գնահատում մեր միջև հաստատված կառուցողական երկխոսությունը. Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում,…
Դիտել

ՄԻՊ-ը թարմացված զեկույց է հրապարակել

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Հայաստանի Հանրապետության վրա ադրբեջանական զինված հարձակման հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույցի թարմացված տարբերակը։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share