Կյանքի կոչվեց «Գրքասերների բաց ակումբ» նախաձեռնությունը

Հանդիպում գրքասերների հետ
Հոկտեմբերի 29-ին Մամուլի շենքում տեղի ունեցավ գրքասերների հետ հանդիպում, որով սկիզբ դրվեց «Գրքասերների բաց ակումբ» նախաձեռնությանը։

Նախաձեռնության կազմակերպիչը«Գրքասեր» ՀԿ֊ն է։ Նպատակն է հայերեն գրականությունը հասանելի ու մատչելի դարձնել բոլորին։

ՀԿ կամավորության սկզբունքով աշխատակից Արևիկ Հարությունյանը նշեց.

«Այս կայքը grqaser. org֊-ը, հայերեն աուդիոգրքերի կայք է, որը ձայնագրում է այն գրքերը, որոնք հայկական են, կամ թարգմանվել են հայերեն և որոնց հեղինակները մահացել են 70 տարի առաջ, իսկ գիրքը տպագրվել է մինչև 1991թ.-ը։

Հանդիպման նպատակն է հասկանալ, թե ի՞նչ խնդիրներ ունենք, ի՞նչ ֆորմատով շարունակել կայքի գործունեությունը, ի՞նչ կարիքներ ունենք և ի՞նչ է մեզ պետք։ Հետագայում սպասվում են նաև շնորհանդեսներ և ամենամսյա հավաքույթներ նվիրված որևէ գրքի քննարկմանը»։

Հանդիպմանը ներկա էին «Գրքասեր» ՀԿ նախագահ Տիգրան Ազիզբեկյանը, հկ կամավորներ Վարդուհի Բարսեղյանը , Արևիկ Հարությունյանը,Դավիթ Սիրունյանը, ձայնագրող, մոնտաժող Գոռ Հակոբյանը, դերասան, ընթերցող Հայկ Պետրոսյանը և ընթերցող Նարեկ Բաղդասարյանը։

Անուշ Հայրիյան

ՀՊՄՀ Լրագրություն, 2֊րդ կուրս

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՌԴ նախագահի հայտարարությունը որոշակի հույսեր է ներշնչում. Արայիկ Հարությունյան

Հաջորդը

Արցախի ԱԺ հայտարարությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Վերականգնվել է Արցախի գազամատակարարումը

Այսօր առավոտյան վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը խափանվել էր դեկտեմբերի 13-ին՝ Ադրբեջանի կողմից: «Արցախգազը» տեղեկացնում է,…
Դիտել

Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Հունվարի 26-ին պաշտոնական այցով Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share