Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանը

Կյանքից հեռացել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի երկարամյա դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանը։

Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել թատրոնի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում:

Թատրոնը խորին վշտակցությունն է հայտնել դերասանի ընտանիքի անդամներին, հարազատներին, խաղընկերներին ու գործընկերներին, նրա արվեստը գնահատողներին և երկրպագուներին:

Վրույր Հարությունյանը ծնվել է 1949թ. Կիրովական քաղաքում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է այնտեղ։ 1971-1974 թվականներին սովորել է  «Հայֆիլմ» կինոստուդիային կից դերասանական ստուդիայում՝  Դմիտրի Կեսայանցի արվեստանոցում։ Ուսանողական տարիներին եղել է Վանաձորի թատրոնի դերասան։

1975-1977 թվականներին աշխատել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնում, 1982-1998 թվականներին վերադարձել է Վանաձորի պետական թատրոն։ 1977-1982 թվականներին բնակվել է Ռուսաստանում: 1998 թվականին ընկերների հետ հիմնել է Վանաձորի քաղաքապետարանի «Բոհեմ» կամերային թատրոնը և մինչև 2001 թվականը եղել է այդ թատրոնի դերասան և գլխավոր բեմադրիչը, 2003 թվականից աշխատում էր Վանաձորի դրամատիկական թատրոնում:

Խաղացել է  «Ռիչարդ Երկրորդ», «Երեք քույր», «Կուրաժ մայրիկը և նրա զավակները», «Քաոս», «Անմեղ մեղավորները», «Ամուսնություն» և այլ ներկայացումներում: Խաղացել է «Մի՛ վախեցիր», «Ղարաբաղյան անավարտ օրագիր», «Ելք չկա», «Փեսացուն կրկեսից», «Որտե՞ղ էիր, մարդ աստծո», «Սուպեր մամա», «Երկրաշարժ» և այլ ֆիլմերում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի ՊԲ ստորաբաժանումները չեն գնդակոծել ադրբեջանական դիրքերը. Արցախի ՊՆ

Հաջորդը

ՊԵԿ-ը նախատեսում է էլեկտրոնային ծառայությունների համար բջջային հավելվածներ ստեղծել

Առնչվող նյութեր
Դիտել

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք

Ազգային ժողովն այսօր գումարած արտահերթ նիստի ժամանակ քննարկեց եւ առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլի» մի քանի պատգամավորների ներկայացրած…
Դիտել

Ընդդիմության նախագիծը չընդունվեց

ՀՀ ազգային ժողովը չընդունեց «Հայաստան» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է քրեականացել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային…
Դիտել

Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր

Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share