Կոմիտասի անվան պանթեոնում տեղի է ունեցել Ջիվան Գասպարյանի կիսանդրու բացման արարողությունը

Հուլիսի 6-ին դուդուկի անզուգական վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի մահվան տարելիցն է: Այդ կապակցությամբ Կոմիտասի անվան պանթեոնում տեղի է ունեցել Վարպետի կիսանդրու բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Ջիվան Գասպարյան կրտսերը, ընտանիքի անդամները, ընկերները, արվեստագետներ և Վարպետի արվեստի երկրպագուներ:

Մահվան տարելիցի կապակցությամբ մատուցվել է հոգեհանգստի կարգ, ներկաները ծաղիկներ են խոնարհել Վարպետի շիրիմին և խնկարկել նրա հիշատակը:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի խոսքով՝ Ջիվան Գասպարյանը հայկական ծիրանափողն ու նրա մեղեդին բարձրացրել և միջազգային մակարդակի է հասցրել՝ հնչեցնելով աշխարհի բոլոր անկյուններում:

«Իր մեծագույն վաստակով նա ժողովրդի կողմից արժանացել է «Դուդուկի արքա» տիտղոսին: Արժևորելով ու նշանավորելով Վարպետի հսկայական ներդրումը՝ ԿԳՄՍ նախարարությունը ծրագրում է հաջորդ տարի կազմակերպել Ջիվան Գասպարյանի անվան դուդուկահարների միջազգային փառատոն, ինչն անչափ կարևոր է Մաեստրոյի ստեղծագործական ժառանգության պահպանման և հանրահռչակման գործում»,- նշել է նախարարը և վերահաստատել Վիլյամ Սարոյանի այն միտքը, որ Ջիվան Գասպարյանի նվագն աղոթք է:

Ջիվան Գասպարյանի կիսանդրու քանդակագործ և ճարտարապետ Ալեքսան Բաբայանի տեղեկացմամբ՝ դեռևս մեկ տարի առաջ ընտանիքի կողմից հաստատված են եղել կիսանդրու էսքիզները, իսկ այս տարվա հունվարից մեկնարկել են աշխատանքները, և գործի առանձնահատկությամբ պայմանավորված՝ Վարպետի բրոնզե կիսանդրու ձուլումն ինքն է իրականացրել:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի դիտարկմամբ՝ հիշատակի պահպանման ամենաճշգրիտ, ստուգված և արդյունավետ ճանապարհն այդ հիշատակը կենդանի պահելն է, որն ամենամեծ հատուցումը կլինի բոլորիս կողմից:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Հաջորդը

Ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանում հայտնաբերված ականը տեղափոխվել է անվտանգ տարածք

Հուլիսի 21-ին, ժամը 18։42-ի սահմաններում Երևանի Բագրևանդ թաղամասի մոտակայքում հողային աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերված հրետանու ականը տեղափոխվել է անվտանգ…
Դիտել

ՊՆ N զորամասում նշվել է ԶՈՒ հետախուզության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձը

Նոյեմբերի 5-ին ՀՀ ՊՆ N զորամասում հանդիսավորությամբ նշվել է ԶՈՒ հետախուզության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձն ու հետախույզի մասնագիտական…
Դիտել

«Ռոման» դուրս եկավ Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում տեղի ունեցան քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները։ Իտալական «Ռոման» տանը մրցեց Ամստերդամի «Այաքսի» հետ։ «Ռոմայի» մեկնարկային…
Դիտել

Այսօրվանից սննդի օբյեկտներում ծխելն արգելվում է

Այսօրվանից հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share