Կոչ ենք անում ազատ արձակել բոլոր բանտարկյալներին. ԱՄՆ դեսպան

Մարտի 29-ին դեսպան Թրեյսին հանդիպեց 2020 և 2021թթ. գերեվարված հայ զինծառայողների ազգականներին․ ներկա էին և՛ անհայտ կորածների, և՛ Ադրբեջանում երկարատև ազատազրկման դատապարտված զինծառայողների ազգականներ։

Քննարկման առանցքում մարդու իրավունքների հարցերն էին, այդ թվում՝ հրադադարի մասին 2020թ. նոյեմբերին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ հայտարարության 8-րդ կետը՝ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակման մասին, և Ժնևյան կոնվենցիան։

«Մենք կոչ ենք անում ազատ արձակել բոլոր բանտարկյալներին և, հաշվի առնելով հարազատների գտնվելու վայրի ու ճակատագրի մասին տեղեկություններ չունեցող ընտանիքների ցավը, մեծացնել ջանքերը՝ միտված անհայտ կորած զինծառայողների մասին (այդ թվում՝ 1990-ականներից) տեղեկություններ ձեռք բերելուն»,- ասված է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Sardostain. Հայաստանի հանդեպ հետաքրքրությունն աճել է 10017%

Հաջորդը

Երկրաշարժ Բավրա գյուղից 15 կմ արևելք

Առնչվող նյութեր
Դիտել

Վահան Քերոբյանը հանդիպել է գործարար համայնքի ներկայացուցիչների հետ

Հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերով երեկ հանդիպել եմ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։ Այս մաիսն ֆեյսբուքի իր էջում գրել…
Դիտել

Ադրբեջանը հաստատել է, որ իր մոտ պահվում է 17 ռազմագերի. ՄԻԵԴ

Ադրբեջանը հաստատել է, որ Հայաստանի դեմ սեպտեմբերի 13-ին իրականացրած ագրեսիայի հետևանքով իր մոտ պահվում է  17 ռազմագերի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին …

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share