Կոչ ենք անում վարորդներին՝ զերծ մնալ իրավախախտումներից. ՀՀ ոստիկանություն

ՀՀ Ոստիկանության հայտարարությունը.

«Վերջին օրերին արձանագրվում են որոշ անձանց կողմից ճանապարհային երթևեկության խոչընդոտներ ստեղծելու դեպքեր, այդ թվում՝ նաև խմբակային տեղաշարժերի միջոցով: Վարորդների մասնակցությամբ այդպիսի խմբակային տեղաշարժերը ոչ միայն խախտում են ՃԵԿ կանոնները, խանգարում երթևեկությանը, այլև ստեղծում են երթևեկության անվտանգության սպառնալիք: Այդ կարգի գործողությունները իրավախախտում են և առաջացնում են վարչական պատասխանատվություն:

Կոչ ենք անում վարորդներին՝ զերծ մնալ իրավախախտումներից, երթևեկությանը խոչընդոտելու միջոցով այլ քաղաքացիների տեղաշարժի իրավունքը սահմանափակելու փորձերից և պահպանել համակեցության կանոններն ու փոխադարձ հարգանքը երթևեկության բոլոր մասնակիցների հանդեպ»,-նշված է ոստիկանության տարածած հայտարարությունում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 12-ից 13-ը

Հաջորդը

Ծեծել են շտապօգնության բժշկին և վարորդին

Առնչվող նյութեր
Դիտել

Ղազախստանի նախագահը օպերատիվ շտաբի նիստ է անցկացրել

Նուր-Սուլթանում ՀԱՊԿ ստորաբաժանումների կողմից անվտանգության գործառույթների կատարումը հնարավորություն է տվել Ղազախստանի իրավապահ մարմինների ուժերի մի մասը օգտագործել Ալմաթիյում…
Դիտել

ՀՀ-ն պատրաստակամ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը «Nouvelles d’Arménie» ամսագրին. Ինչպիսի աշխարհաքաղաքական վիճակում է գտնվում Հայաստանը 44-օրյա պատերազմից գրեթե…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share