Կովսականում հայ զինծառայողներին խոշտանգել եւ սպանել են․ ՄԻՊ

2020 թ. հոկտեմբերի 20-ին Կովսականում (Զանգելան) հայ զինծառայողներին սպանած և նրանց դիերը խոշտանգած ադրբեջանցի պատերազմական հանցագործներըն այդ երկրի սահմանապահ ծառայողներ են եւ այդ նույն անձինք, ըստ համացանցում տարածված տեսանյութի, 2020 թ. նոյեմբերի 7-ին պարում և ուրախանում էին Կովսականի Թաթուլ Կրպեյանի անվան դպրոցում: Այս մասին հրավիրված ասուլիսի ընթացքում տեղեկացրեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ՄԻՊ անգլերենով կազմված արտահերթ զեկույցը ներկայացնելիս:։

«Մենք դեմքերով իդենտիֆիկացրել ենք նրանց, զեկույցում կան նրանց նկարները բաց դեմքերով», – հայտարարեց Հայաստանի ՄԻՊ-ը:

Արման Թաթոյանի խոսքով՝ 2020 թ. հոկտեմբերի 20-ին 61 հայ զինծառայող Կապանից մեկնել էր դեպի Կովսական, որտեղ տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով հայ զինծառայողների մի մասը սպանվել է, մի մասը փրկվել է, իսկ մյուս մասը գերեվարվել և բռնի անհետացել է:

«Այստեղ կարևորն այն է, որ մենք փաստերի իդենտիֆիկացում ենք արել, որոնք նախ և առաջ վկայում են, որ տեղի են ունեցել դաժանություններ ոչ միայն կենդանի անձանց, այլև մարմինների մասերի նկատմամբ», – նշել է Արման Թաթոյանը՝ ցուցադրելով լուսանկարները, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի պատերազմական հանցագործները կտրում սպանված հայ զինծառայողների ականջները:

«Սրանք Ադրբեջանի սահմանապահ ծառայության ծառայողներ են: Այս դեպքը տեղի է ունեցել Կովսականում», – հայտնեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։ Նա ընդգծեց, որ իրենց կողմից ներկայացված արտահերթ զեկույցում մանրամասներով նկարագրված է նշված գործողություններն իրականացրած ադրբեջանցի սահմանապահ ծառայողների համազգեստը, սպառազինությունը: Ընդ որում, հաջողվել է պարզել նրանցից որոշների ինքնությունը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սգացող ծնողները «սև տոնակատարություն կբերեն» ձեր գլխին. Արսեն Ղուկասյան

Հաջորդը

Ավարտվեցին հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները

Առնչվող նյութեր
Դիտել

Covid 19. 152 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում է

Հայաստանի առողջապահության նապարարի մամուլի խոսնակը կորոնավիրուսով վարակվածների տվյալներ է հրապարակել։ 22.03.2021 դրությամբ ՀՀ 14 ԲԿ-ներ բացառապես սպասարկում են…
Դիտել

Կստեղծվի Մարդու իրավունքների ակադեմիա

Իմ առաջարկով և ԵՄ-ի ֆինանսավորմամբ առաջիկա 2 տարիներին կստեղծվի Մարդու իրավունքների ակադեմիա Օմբուդսմանի աշխատակազմում, կստեղծվեն մարզային նոր ստորաբաժանումներ…
Դիտել

Դատախազը Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի դստեր վերաբերյալ գործը հանձնել է դատարան

Հսկող դատախազը 2023 թվականի հուլիսի 23-ին  հաստատել է  Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի դուստր Յ.Գ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և…
Դիտել

Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետի անվտանգության խորհրդականի

Հունվարի 19-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության խորհրդական Աջիթ Դովալի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share