Համաձայնագրի վավերացման դեպքում ՀՀ-ում արտադրված ապրանքը Սինգապուր ներմուծվելու է առանց ներմուծման մաքսատուրքի. Քերոբյան

«Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագրի նպատակն է ստեղծել շահավետ պայմաններ փոխադարձ առեւտրային հարաբերությունների զարգացման ու տնտեսական համագործակցության խթանման համար: Վերոնշյալ համաձայնագրի վավերացման հարցը քննարկվել է ԱԺ փետրվարի 10-ի նիստում:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կողմերի սակագնային պարտավորությունների մասով արձանագրել է, որ ԵԱՏՄ պարտավորություններով ամրագրված անվանացանկը պարունակում է 12.229 ապրանք: Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո դրանցից 4.858 ապրանքատեսակի մասով նախատեսվում է 0 տոկոս մաքսատուրքի կիրարկում,  597 ապրանքատեսակի մասով նախատեսվում է մաքսատուրքի դրույքաչափի իջեցում մինչեւ 0 տոկոս երեք տարի հետո, 2.340 ապրանքատեսակի մասով՝ հինգ տարի հետո, 2.201 ապրանքատեսակի մասով՝ 7 տարի հետո եւ 716 ապրանքատեսակի մասով՝ 10 տարի հետո: Նախատեսված են նաեւ հանումներ 1.517 ապրանքատեսակի մասով:

Նախարարի խոսքով հաշվի առնելով Սինգապուրի առեւտրատնտեսական առանձնահատկությունները՝ բանակցություններն իրականացվել են ինչպես ապրանքների առեւտրի, այնպես էլ ծառայությունների եւ ներդրումների իրականացման մասով: Սինգապուրը համաձայնագրով պարտավորվում է չկիրառել ներմուծման մաքսատուրքեր ԵԱՏՄ ծագում ունեցող բոլոր ապրանքների նկատմամբ:

Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 1-ին:

Վահան Քերոբյանը, անդրադառնալով տնտեսական աճի տեմպերին, նշել է, որ 2022 թվականին էական աճ է գրանցվել ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության մեջ, մոտավորապես 70 տոկոսով աճել է արտաքին առեւտրաշրջանառությունը: 3 երկրի հետ 1 մլրդ դոլարից ավելի շրջանառություն է գրանցվել. ՌԴ-ի հետ՝ 5 միլիարդից ավելի, հաջորդը Չինաստանն ու ԱՄԷ-ն են:

Հարցուպատասխանի եւ ելույթների ընթացքում անդրադարձ է եղել արտաքին առեւտրի աճի միտումներին, արտահանման բլոկում տեղական արտադրության ապրանքատեսակներին, վերաարտադրմանը, համաձայնագրի տնտեսական նշանակությանը, Հայաստանի եւ Սինգապուրի միջեւ տնտեսական հետաքրքրությանը եւ այլ խնդիրների:

Վահան Քերոբյանը պարզաբանել է, որ անհրաժեշտ վերլուծություն կկատարվի, որպեսզի տեղական ընկերությունները տեղեկացված լինեն, թե որ ապրանքատեսակների մասով Հայաստանը կարող է մրցունակ լինել Սինգապուր արտահանումների մասով: Որպես երկկողմ համագործակցության կարեւոր ուղղություններ՝ նախարարն առաջնային դիտարկել է տեխնոլոգիական համագործակցությունն ու ներդրումների ներգրավումը:

Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին հայտնել է Ալեքսեյ Սանդիկովը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանում ներդրումների ծավալը 2022 թ. աճել է շուրջ 20 տոկոսով. Վահան Քերոբյան

Հաջորդը

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցը

Առնչվող նյութեր
Դիտել

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց 2022-ի պետբյուջեի կատարման հաշվետվությանը

ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի…
Դիտել

Լիլիթ Մակունցը քննարկել է ՀՀ և Յուտա նահանգի միջև տնտեսական և առևտրային հարաբերությունների հաստատման հնարավորությունները

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ ապրիլի 6-7-ը Յուտայի Համաշխարհային առևտրի կենտրոնի հրավերով  ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը…
Դիտել

Ձվի շուկայում առաջիկայում գնային էական փոփոխություններ չեն սպասվում. ՄՊՀ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում ձու և թռչնամիս արտադրող խոշոր տնտեսավարող սուբյեկտների հետ: Հանդիպմանը մասնակցում…
Դիտել

Կկառուցվի 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան. կառավարությունը արտոնություններ է տվել

ՀՀ կառավարության՝ նոյեմբերի 11-ի որոշման համաձայն «Արեգ էներգիա» ՍՊԸ-ն կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share