Հայ Առաքելական Եկեղեցին նշում է հինգ տաղավար տոներից երրորդը՝ Վարդավառը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը։

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Այն շարժական տոն է և նշվում է Սուրբ Զատկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում:

 Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է:

Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Վարդավառի հաջորդ օրը Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 103 նոր դեպք

Հաջորդը

Հայաստանում կարանտինը երկարաձգվել է եւս 6 ամսով

Առնչվող նյութեր
Դիտել

Դատական հայց ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարի

Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի…
Դիտել

Ավտոբուսի 10 վարորդ մեկնել է Գերմանիա՝ վերապատրաստման

Երևանի ավտոբուսային պարկը շուտով կհամալրվի նոր շարժակազմով: Վարորդների հավաքագրումն ընթացքի մեջ է: Արդեն իսկ գրանցվել է 275 վարորդ:…
Դիտել

ՊԵԿ նախագահը հանդիպել է Զարգացման ֆրանսիական գործակալության տարածաշրջանային ղեկավարի հետ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության տարածաշրջանային ղեկավար Ռաֆայել Ջոզանին: Հանդիպման ժամանակ քննարկվել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share