Հայ ժողովուրդն աղոթում է բրիտանացի ժողովրդի հետ միասին. Նիկոլ Փաշինյանի ցավակցական հեռագիրը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Էլիզաբեթ Թրասին՝ Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ։

Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

ՀՀ կառավարության և հայ ժողովրդի անունից խորին ցավակցություններ եմ հղում Ձեզ, Միացյալ Թագավորության կառավարությանը, թագավորական ընտանիքին և բարեկամ բրիտանացի ժողովրդին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ։

Թագուհու վախճանը մեծ ցավ և կորուստ է ոչ միայն բրիտանացիների, Ազգերի համագործակցության ժողովուրդների, այլև ամբողջ համաշխարհային հանրության համար։

Իր 70-ամյա ղեկավարման երկար և փորձություններով լի տարիներին Նորին Մեծությունն իր իմաստությամբ, խոհեմությամբ և բարեսիրությամբ անգնահատելի ավանդ ու ներդրում է ունեցել Միացյալ Թագավորության զարգացման գործում, ինչպես նաև անջնջելի հետք թողել համաշխարհային պատմության մեջ։

Պատմության արհավիրքներն անգամ չեն կարողացել խաթարել Եղիսաբեթ Երկրորդի անկոտրում կամքը։ Նրա լուսավոր կերպարը մշտապես խորհրդանշել է ուժեղ պետական գործչի, միևնույն ժամանակ՝ մայրության, կանացիության, ավանդույթների ներդաշնակ միահյուսումը։

Պատմության գրեթե մի ողջ դարաշրջան մարմնավորող թագուհին վառ կմնա մեր բոլորի հուշերում։

Այս դժվար պահին հայ ժողովուրդն աղոթում է բրիտանացի ժողովրդի հետ միասին և կիսում նրա ցավն ու կսկիծը»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանը Սամարղանդում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին

Հաջորդը

Արցախի նախագահը Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցություն է հրավիրել

Առնչվող նյութեր
Դիտել

Դոնեցկում ռուս զինվորականներ տեղափոխող բեռնատարը բախվել է միկրոավտոբուսին․ 16 մարդ զոհվել է

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Շախտյորսկի շրջանում բախվել են բեռնատարն ու միկրոավտոբուսը, ինչի հետևանքով 16 մարդ է զոհվել։ Այս մասին…
Դիտել

Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 28 կմ հյուսիս-արևմուտք

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հունվարի 19-ին, տեղական ժամանակով ժամը 22:35-ին (Գրինվիչի ժամանակով՝ 18:35-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share