Հայ-իրանական հարաբերությունները նշանավորվում են դժվարին ուղիներում կոփված սերտ և անխախտ գործակցությամբ. Արարատ Միրզոյան 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին փետրվարի 9-ին նշվող ՀՀ և ԻԻՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։

Իր ուղերձում նախարար Միրզոյանը, մասնավորապես, նշել է, որ հայ-իրանական հարաբերությունները նշանավորվում են փոխադարձ հարգանքի և բազմադարյա պատմության վրա խարսխված, տարբեր փորձությունների բարդ ու դժվարին ուղիներում կոփված սերտ և անխախտ գործակցությամբ։ 

ՀՀ արտաքին գործերի նախարարը վստահություն է հայտնել, որ արդյունավետ փոխգործակցությամբ երկու երկրների բարեկամական հարաբերություններն առավել կամրապնդվեն՝ ի նպաստ երկու երկրների ժողովուրդների բարօրության և տարածաշրջանային հարատև խաղաղության։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հյուսիս- Հարավ ճանապարհը կարող է կարեւոր օղակ հանդիսանալ Պարսից Ծոց-Սեւ Ծով երթուղու համար. ԻԻՀ դեսպան

Հաջորդը

Աննա Հակոբյանը Շիրակի մարզպետի հետ ձեռք է բերել կարևոր պայմանավորվածություն

Առնչվող նյութեր
Դիտել

Միջազգային իրավունքը թույլ պետությունների գործիքն է, իսկ քաղաքական սակարկությունը ուժեղների. Արտաշես Խալաթյան

Պետք է միշտ հիշել, որ միջազգային իրավունքը թույլ պետությունների գործիքն է, իսկ քաղաքական սակարկությունը ուժեղների։ Այս մասին «Ֆեյսբուքի»…
Դիտել

Տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման որոշումները կարող են բացառապես կամավոր լինել․ Սերգեյ Լավրով

Աշխատանքային այցով Երեւանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Լավրովն այսօր ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share