«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի կառավարության հետ այսօրվա հարցուպատասխանին

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի կառավարության հետ այսօրվա հարցուպատասխանին։

Ընդդիմադիր խմբակցությունը չի մասնակցում նա ԱԺ այս պահին ընթացող նիստին. սա այն բանից հետո, երբ ԱԺ դահլիճում միջադեպ տեղի ունեցավ ՔՊ և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև։ Ընդմիջումից հետո ընդդիմադիրները չվերադարձան դահլիճ։

Հիշեցնենք, որ քիչ առաջ վեճ տեղի ունեցավ ԱԺ դահլիճում՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի ելույթի ժամանակ։ ԱԺ դահլիճում տեղի ունեցած վեճը տեղափոխվել էր միջանցք։ Այս անգամ վիճաբանություն է տեղի ունեցել «Հայաստան» խմբակցության պատգամավորների ու անվտանգության աշխատակիցների միջև։

Պատգամավոր Արթուր Սարգսյանը, դիմելով իրեն դահլիճից հանած անվտանգության աշխատակիցներին, բղավել է, թե իրեն դուրս հանելու ի՞նչ իրավունք ունեն, ասել, որ մայորն իր արարքների համար պատասխան պետք է տա, ինչո՞ւ նույնկերպ չեն վարվել նաև Հովիկ Աղազարյանի հետ, որի ռեպլիկից հետո վիճաբանությունը եղավ։

Այնուհետև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների ու անվտանգության աշխատակիցների միջև քաշքշուք է սկսվել։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նույնիսկ հասկանալի չէ, թե ինչպես է ՀԱՊԿ-ը դուրս գալու Հայաստանից․ Զախարովա

Հաջորդը

Ադրբեջանը ձգտում է էթնիկ զտման ենթարկել ԼՂ բնակչությանը. Արմեն Գրիգորյան

Առնչվող նյութեր
Դիտել

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

Ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Զրուցակիցները գոհունակություն…
Դիտել

Ֆիլիպ Ռիքերը հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ

Կովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ պետքարտուղարի գլխավոր խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի…
Դիտել

Մանրամասներ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումից

Հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share