Հայաստանը կողմ է, որպեսզի քննարկում տեղի ունենա Ստեփանակերտի և Բաքվի միջև

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է խաղաղության պայմանագրին՝ նշելով, որ հայկական կողմը ցանկանում է, որ ստեղծվի երաշխավորի ինստիտուտ՝ հաշվի առնելով վերջին տարիների փորձը։

Ինչ վերաբերում է Արցախի խնդրին, Գրիգորյանը նշել է, որ Հայաստանը կողմ է, որպեսզի միջազգային տեսանելի մեխանիզմի շրջանակում քննարկում տեղի ունենա Ստեփանակերտի և Բաքվի միջև, և Հայաստանը շարունակում է աշխատել իր միջազգային գործընկերների հետ, որ այդ մեխանիզմը կայանա։

Ըստ նրա՝ այդ քննարկումները պետք է տեղի ունենան ԼՂ-ում ապրող հայերի անվտանգության և իրավունքների շուրջ.

«Սա է հայկական կողմի մոտեցումը, և այդ ուղղությամբ ենք շարունակում աշխատել»,- նշել է Գրիգորյանը

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին՝ Գրիգորյանը տեղեկացրել է, որ հայկական կողմը ստացել է իր առաջարկների պատասխանները և աշխատում է դրանց շուրջ. 

«Հնարավորինս շուտ, կարծում եմ, այդ տեքստը պատրաստ կլինի, ու կփոխանցենք ադրբեջանական կողմին։ Այս պահին չեմ կարող ասել, թե այդ փոխանցումն ինչպես տեղի կունենա, բայց երբ հստակություն լինի, հանրությունը տեղյակ կլինի», ասել է ԱԽ քարտուղարը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը
Ձմեռ,

Եղանակը փետրվար 14-19-ին

Հաջորդը

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը մեկնել է Հնդկաստան

Առնչվող նյութեր
Դիտել

Վաշինգտոնի խաղաղության բանակցություններում համաձայնեցված կետերի թիվն ավելացել է. Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին։  Բայրամովը, մասնավորապես, հայտարարել է. «Վաշինգտոնում կայացած բանակցությունները որոշակի գործնական…
Դիտել

Գիշերը Արցախի նախագահականի ուղղությամբ կրակոցներ են արձակվել

Արցախի ՆԳ նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 28-ին ժամը 03:05-ին ոստիկանության ՊՊԾ գումարտակի ոստիկանը հերթապահ մասում հաղորդել է,…
Դիտել

«ՔՊ» խմբակցությունը Թագուհի Թովմասյանին հեռացրեց խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնից

«ՔՊ» խմբակցությունը 62 կողմ ձայնով Թագուհի Թովմասյանին հեռացրեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Քվեարկության արդյունքները…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share