Հայաստանը մեծապես կարևորում է Կանադայի աջակցությունը. նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Մերի Սայմոնին Կանադայի օրվա առթիվ:

Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. 

«Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարիների ընթացքում մեզ հաջողվել է ձևավորել ընդհանուր արժեքների, փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված բարեկամական և գործակցային կապեր։

Ժողովրդավարության ուղղությամբ վերջին շրջանում Հայաստանի արձանա­գրած առաջընթացը և ժողովրդավարական բարեփոխումները շարունակելու վճռականությունը փոխգործակցության նոր հեռանկարներ են բացում մեր երկրների համար։

Հայաստանը մեծապես կարևորում է Կանադայի աջակցությունը և ողջունում Եվրոպայում և Եվրոպական միությունում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի «Աջակցելով հայկական ժողովրդավարությանը» զեկույցի հրապարակումը։

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կընդլայնենք և կխորացնենք երկկողմ համագործակցությունը»: 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը փակ գաղտնի քվեարկությամբ որոշում է Իշխան Սաղաթելյանի և Վահե Հակոբյանի պաշտոնանկության հարցը

Հաջորդը

ԱԺ-ն Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին հեռացրեց պաշտոններից

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՄՆ կոնգրեսականները հայ ռազմագերիների հարցով բանաձեւ են ներկայացրել

Միացյալ նահանգների Ներկայացուցչների պալատի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահներ Ադամ Շիֆը, Գաս Բիլիրակիսը, Ֆրանկ Փալոնը, Դեյվիդ Վալադոն և Ջեքի…
Դիտել

Նորավանքի` դեպի երկրորդ հարկ տանող աստիճանների մոտ տեղադրվել են արգելող ցուցանակներ

Հաշվի առնելով վերջին օրերին Նորավանքում տեղի ունեցած դեպքը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանձնարարությամբ, համաձայնեցնելով Առաքելական եկեղեցու Վայոց Ձորի թեմի…
Դիտել

Հայաստանը պետք է աշխատի ԱՄՆ-ի հետ տարածաշրջանային անվտանգության համատեքստում․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն «Ազդագիր» կայքին տված հարցազրույցում ասել է, որ Ջո Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչումից հետո` տարածաշրջանային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share