ԱԺ-ն Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին հեռացրեց պաշտոններից

ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ընդունեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ և պատգամավոր Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագծերը:

ԱԺ արտահերթ նիստում ինչպես այդ հարցերի քննարկմանը, այնպես էլ քվեարկությանը չեն մասնակցել երկու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորը: Քվեարկության արդյունքները հայտնեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 66 պատգամավոր, որոնք բոլորը երկու դեպքում էլ կողմ էին քվեարկել:

Նախագծերը ներկայացրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, հիմնավորելով ընդդիմադիրներին պաշտոններից հեռացնելու իրենց նախաձեռնությունը,  մասնավորապես նշել էր, որ Իշխան Սաղաթելյանը ձախողել է կատարել ԱԺ փոխնախագահի իր լիազորությունները: Իշխան Սաղաթելյանը 2022 թվականի հունվարի 17-ից հունիսի 29-ը ներառյալ, այսինքն՝ 2022 թվականի առաջին օրացույցային կիսամյակի նիստերի թվով 342 քվեարկություններից ունեցել է 198 բացակա: 8-րդ գումարման ԱԺ խորհուրդն իր ձևավորման պահից գումարել է թվով 25 նիստ, Իշխան Սաղաթելյանը միայն 7-ին է ներկա եղել: «Այսպիսով, թե ԱԺ լիագումար նիստերից, թե խորհրդի նիստերից հաճախակի բացակայությունների պատճառով Իշխան Սաղաթելյանը չի կատարել իր անմիջական պարտականությունները»,- նշել էր Ջուլհակյանը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը, հիմնավորելով  Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման իրենց նախաձեռնությունը, նշել էր, որ 8-րդ գումարման առաջին օրացույցային կիսամյակի ընդհանուր 342 քվեարկություններից Վահե Հակոբյանը չի մասնակցել 194-ին, ԱԺ 8-րդ գումարման ընթացքում հրավիրված 25 խորհրդի նսիտերից բացակայել է 20 անգամ: ԱԺ-ն 8-րդ գումարման ընթացքում ընդունել է 253 օրենք, որոնցից 83-ի համար գլխադասային է եղել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը: ԱԺ 8-րդ գումարման ընթացքում ԱԺ նտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է 27 հերթական և արտահերթ նիստեր, նախագահ Վահե Հակոբյանը նիստերի նախապատրաստման, կազմակերպման աշխատանքներին չի մասնակցել, չի նախագահել թվով 11 նիստ: Այնուհետև քարտուղարությանը հանձնաժվող վերոնշյալ թվով նիստերի օրակարգերը և արձանագրությունները նրա կողմից չեն ստորագրվել, հանձնաժողովի ընդունարանը պարբերաբար փակ է եղել, իսկ զանգերը մնացել են անպատասխան:

Իշխանական պատգամավորները հայտնել էին, որ ՔՊ-ն հետագայում մտադիր է ԱԺ փոխնախագահ և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրել ընդդղիմադիրների, որոնք հավուր պատշաճի կկաատարեն իրենց պարտականութունները:

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները տևական ժամանակ է, ինչ չեն մասնակցում խորհրդարանի աշխատանքներին, նրանք փողոցային պայքար են սկսել։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանը մեծապես կարևորում է Կանադայի աջակցությունը. նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետին

Հաջորդը

ՀՀ նախագահը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանը դասվում է ազատ երկրների շարքին. Freedom House

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Ազատությունը համացանցում «Countering the Authoritarian Overhaul of the Internet» վերտառությամբ տարեկան…
Դիտել

Արցախում մեկնարկել են գյուղատնտեսական աշխատանքները

Ռուս խաղաղապահներն Արցախում սկսել են ապահովել գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը՝ նախապատրաստվելով նոր գյուղատնտեսական շրջանին: Գյուղատնտեսները սկսել են աշխատել Արցախի…
Դիտել

Կատարվել է 3978 թեստավորում, 590 մարդ առողջացել է

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մարտի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 190741 դեպք, որոնցից…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share