Հայաստանը տարածքային պահանջ չունի ոչ մի հարևանից․ այդ թվում՝ Ադրբեջանից. Արշակյան

«Հայաստանը որևէ տարածքային պահանջ չունի ոչ մի հարևանից, այդ թվում՝ Ադրբեջանից». լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ բացատրելով, որ իր ասածը նշանակում է, որ անհրաժեշտություն կա ճշգրտել պետական սահմանները և այն տարածքները, որոնք Հայաստանին ու Ադրբեջանին են պատկանում։

Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի տրամաբանությունը մոտեցումների մասին է, ոչ թե նրա, որ պայմանագիրը սեղանին է և պիտի ստորագրվի․ «Խնդիրը սկզբունքների ճշգրտման մեջ է։ Թվերի մասին խոսելիս խոսում են կոնկրետության մասին»։

Արշակյանի դիտարկմամբ՝ այս համատեքստում Արցախի հարցը այս մոտեցումների մեջ ընկալվում է այնպես, որ արցախահայության իրավունքների և անվտանգության հարցերի շուրջ պետք է ստեղծվի միջազգային ֆորմատ, և երկխոսության մեջ պետք է մտնեն Ստեփանակերտն ու Բաքուն։ ԱԺ փոխնախագահի կարծիքով՝ երբ Արցախը խոսում է իր իրավունքների մասին, նշանակում է՝ ներկա է այդ սեղանի շուրջ, և փոխվել է այն տրամաբանությունը, երբ Արցախը բացակա էր բանակցությունների սեղանից։ «Այն պահից, երբ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որպես Հայաստանի նախագահ, սկսեց բանակցել ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի անունից, անուղղակի պարզվեց, որ Հայաստանը տարածքային վեճ ունի Ադրբեջանի հետ։ Մենք ասում ենք, որ տարածքային վեճ չունենք Ադրբեջանի հետ։ Այսինքն, փոխադարձաբար ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, և դրանից հետո ստեղծվում են միջազգային մեխանիզմներ, որոնք պատասխանատու են Արցախի և Ադրբեջանի երկխոսության և արցախահայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների համակարգման համար»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հրանտ-Լեոն Ռանոսը պայմանագիր է կնքել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ

Հաջորդը

Նույնիսկ հասկանալի չէ, թե ինչպես է ՀԱՊԿ-ը դուրս գալու Հայաստանից․ Զախարովա

Առնչվող նյութեր
Դիտել

Բլինքենը և Չավուշօղլուն քննարկել են նաև ԼՂ հարցը

ԱՄՆ պետքարտուղար Էնթընի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Բլինքենը բարձր է գնահատել Թուրքիայի դիվանագիտական…
Դիտել

Սա պայքար է սեփական հողի վրա ապրելու իրավունքի համար. ԱՀ պետնախարար

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը շեշտում է՝ Լաչինի արգելափակման պայմաններում արցախցիների պայքարը ոչ թե պարզապես շրջափակման դեմ պայքար…
Դիտել

Մենք նաև գլխավոր հյուպատոսություն ենք բացում Շուշիում․ Էրդողան

«Անկարան հույս ունի, որ Երևանը կօգտվի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու հնարավորությունից». «Սպուտնիկ Ադրբեջան»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ադրբեջանից մեկնելիս…
Դիտել

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնում է Բեռլին

Փետրվարի 6-7֊ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բեռլինում։ Նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Գերմանիայի Դաշնային Հանրապետության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share