Հայաստանը տարածքներ նվաճելու որեւէ մտադրություն չունի․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ անդրադարձել է ԶՈՒ բարեփոխումների մասին։ 

Ըստ Նիկոլ Փաշինյանի որոշ ուժեր փորձում են սխալ լույսի ներքո ներկայացնել Հայաստանի մտադրությունները՝ ասելով, թե ՀՀ-ն զինված ուժերի բարեփոխումներն առաջնահերթություն է հռչակել՝ սահմանակից երկրների նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն վարելու համատեքստում։

«Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար։ Եվ մենք տարածքներ նվաճելու որևէ մտադրություն չունենք, մեր մտադրությունը մեր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է։ Մենք ագրեսիվ որևէ մտադրություն չունենք, և տարածաշրջանի խաղաղությունը մեր երկարատև ռազմավարությունն է։ Մենք պատրաստ ենք ակտիվ երկխոսություն սկսել այս օրակարգի շուրջ՝ միջազգային մեր գործընկերների աջակցությամբ՝ ըստ անհրաժեշտուևթյան նաև ուղիղ շփումների միջոցով»,- ասաց Փաշինյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կոռուպցիոն հանցագործություններով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 1.280.739.509 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 182.115.041 ՀՀ դրամը

Հաջորդը

Պատվաստվել չցանկացողները ամսական երկու անգամ ՊՇՌ թեստ են հանձնելու․ Աանահիտ Ավանեսյան

Առնչվող նյութեր
Դիտել

Ֆինանսների նախարարության, ԵԱԶԲ եւ АКРА-ի միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Ֆինանսների նախարարության, Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) եւ Վերլուծական վարկային վարկանիշային գործակալության (АКРА) միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Այն…
Դիտել

Ընդդիմադիր բոլոր ուժերի նպատակը պետք է լինի ոչ թե ներքին ցնցումների հրահրումը, այլ Փաշինյանի իշխանության պարտությունն առաջիկա ընտրություններում.ՀԱԿ

Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը. Նկատի ունենալով Հայաստանի սահմանների շուրջ ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը եւ այդ առիթով տեղի ունեցող բողոքի…
Դիտել

683 ընտրատեղմասերի նախնանակ արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է 683 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքների նախնական տեղեկատվությունը: Ըտս այդ տվյալների 58.49% ձայնով առաջատար է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share