Հայաստանի եւ Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի լայն շրջանակ

Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գերատեսչությունից։

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգի լայն շրջանակի՝ գոհունակություն հայտնելով սերտ կապերի վրա հիմնված հայ-հնդկական ավանդական ջերմ հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ:

Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել համագործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնել։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել բովանդակային քննարկումներ սկսել տարբեր ոլորտներում կոնկրետ ծրագրերի շուրջ համագործակցության մասին: Այս համատեքստում ընդգծվել է բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացման կարևորությունը:

Նախարարներ Միրզոյանն ու Ջայշանկարը գոհունակությամբ ընդգծել են միջազգային կառույցների շրջանակներում Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորված փոխաջակցությունը:

Զրուցակիցները քննարկել են նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շուրջ ընթացիկ զարգացումները:

Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի: Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցելու արդյունքում ստեղծված իրավիճակը: Այդ համատեքստում նախարարը բարձր է գնահատել Հնդկաստանի սկզբունքային դիրքորոշումը, ինչպես նաև շարունակական աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Նախարար Միրզոյանը վերահաստատել է Ջամմուի ու Քաշմիրի հարցում Հնդկաստանին սատարելու Հայաստանի դիրքորոշումը։ Կողմերը քննարկել են նաև իրավիճակն Աֆղանստանում: Հայաստանի ու Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի է ունեցել Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում, որտեղ Արարատ Միրզոյանը գտնվում է ՀԱՊԿ կառույցների աշխատանքներին մասնակցելու նպատակով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Նոյան» գործարանում բռնկված հրդեհը մարվել է

Հաջորդը

«Արևիկ» ազգային պարկի տարածքում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ղազախստանում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ղազախստանում. պայմանավորվածությունն արդեն ձեռք է բերվել։ «Ինչպես հայտնել էինք, կա Հայաստանի և…
Դիտել

ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ հատուկ ներկայացուցի Ֆիլիպ Ռիքերը կայցելի Հայաստան և Ադրբեջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ ամերիկացի համանախագահ, Կովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերն այս շաբաթ կայցելի Հարավային…
Դիտել

Հիմա ժամանակն է բանալու Թուրքիա-Հայաստան սահմանը. Կարո Փայլան

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը, որը Երևան է ժամանել համաշխարհային հայկական գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, գրառում է արել Ֆեյսբուքի…
Դիտել

Անհայտ է 199 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը. ՔԿ-ն տվյալներ է հրապարակել

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share