Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատումը բխում է հայ ժողովրդի շահերից. Հակոբ Արշակյան

Անդրադառնալով հա-թուրքական հարաբերություններին ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն այսօր հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատումը բխում է Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերից։

«Ինչպես գիտեք, անկախության հաստատումից ի վեր և այն ժամանակ, երբ Թուրքիան որոշակի սահմանափակումներ է կիրառել և սահմանները փակել է Հայաստանի նկատմամբ, Հայաստանի կողմից դիրքորոշումը միշտ եղել է այնպիսին, որ մենք կողմ ենք առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը և սահմանների բացմանը։ Այդ տրամաբանությունը չի փոխվել, Հայաստանի կառավարությունն այժմ էլ հանդես է գալիս այդ դիրքերից, և մենք առանց նախապայմանների կողմ ենք, որպեսզի սահմանները բացվեն և հարաբերություններն օր առաջ կարգավորվեն։ Դա բխում է Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերից»,- ասաց նա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Wizz Air Abu Dhabi-ին թռիչքներ կսկսի դեպի Երևան

Հաջորդը

Սահմանային իրավիճակը մտահոգություն է առաջացնում մեր ժողովրդի համար. Սեյրան Օհանյան

Առնչվող նյութեր
Դիտել

Պայթյուն «Սուրմալու» առևտրի կենտրոնում. կա մեկ զոհ և քսան տուժած (թարմացված)

Օոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել…
Դիտել

Վերացվել է կաթնամթերքի երկու արտադրամասերի գործունեության կասեցումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է երկու ընկերությունների՝ «Կամարի» ՍՊԸ-ի և «Երփին» գյուղատնտեսական կոոպերատիվի, գործունեության…
Դիտել

Հայաստանում կկառուցվի 200 մեգավատ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայան

Նոյեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված Մասդար ընկերության միջև ստորագրվել է կառավարության աջակցության համաձայնագիր՝ 200…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share