Հայաստանում բացվել է մանկական պալիատիվ խնամքի առաջին կլինիկան

Առողջապահության նախարարության պրոֆ․ Ռ․Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում կայացել է Հայաստանում առաջին մանկական պալիատիվ (ամոքիչ) խնամքի կլինիկայի բացման արարողությունը, որին մասնակցել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Մանկական պալիատիվ բժշկական օգնությունը կյանքը սահմանափակող հիվանդություններով երեխաներին բազմամասնագիտական թիմային ծառայությունների տրամադրումն է շաբաթը 7 օր 24 ժամ սկզբունքով, որն ուղղված է հնարավորինս բարելավելու պացիենտի և նրա ընտանիքի անդամների կյանքի որակը: Կլինիկան ապահովված է համապատասխան որակավորում ունեցող մասնագետները

վերապատրաստված բժիշկներ, հոգեբաններ, բուժքույրեր: Բաժանմունքը նախատեսված է 5 մահճակալի համար:

Բացման խոսքում Անահիտ Ավանեսյանը նշել է, որ չնայած ամեն բան արվում է երեխաների առողջ մանկությունն ապահովելու համար, լինում են բացառիկ դեպքեր, երբ բժիշկներն անգամ անզոր են, իսկ նման դեպքերում կարևոր է, որ երեխաները լինեն շրջապատված սիրով և հոգատարությամբ, առանց ցավի, ընտանեկան միջավայրում:

«Շատ հուզիչ առիթ է: Նման կլինիկայի առկայությունը կարևոր է: Ակնհայտ է այն հոգին ու սերը, որ ներդրվել է բաժանմունքը ստեղծելիս, որպեսզի երեխաները մի պահ կտրվեն իրենց հիվանդությունից և շարունակեն խաղալ, սեր ու հոգատարություն զգալ»,-ասել է առողջապահության նախարարը:

Անահիտ Ավանեսյանն Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի, Տավուշի թեմի առաջնորդ, «City Of Smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի և «City Of Smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի հետ շրջել է պալիատիվ բժշկական օգնության բաժանմունքում, ծանոթացել երեխաների խնամքի համար ստեղծված պայմաններին:

Միջոցառման վերջում ներկաները նշել են, թեև նման բաժանմունք ունենալը կարևոր է, այնուամենայնիվ, հույս ունեն` երեխաների համար նախատեսված մահճակալներն ազատ կմնան:

Կլինիկայի կառուցումը նախաձեռնել և ֆինանսավորել է «City Of Smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մաքսանենգ ճանապարհով Բրազիլիայից Հայաստան է բերվել կոկաին տեսակի թմրամիջոցի խմբաքանակ (տեսանյութ)

Հաջորդը

«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի քրեական գործով եւս 7 անձի գործ ուղարկվել է դատարան

Առնչվող նյութեր
Դիտել

Դիտարկվում է միջազգային իրավունքի բոլոր գործիքների կիրառումը. ԱԳՆ մամուլի խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանները լրատվամիջոցների հարցերին. Ռուսաստանի Դաշնությանը դիմելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունն անմիջական ու բազմամակարդակ կապի մեջ…
Դիտել

Հայտնի են աղիքային վարակին բնորոշ դեպքերի վերաբերյալ լաբորատոր արդյունքները

Հայտնի են «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի «Բուրգըրի» (հասցե՝ Ամիրյան 3/37) հասարակական սննդի կազմակերպությունում արձանագրված աղիքային վարակին բնորոշ…
Դիտել

Հունիսի 27-29-ը փրկարարները բռնել են 1 գյուրզա, 4 շահմար, 1 սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք

Հունիսի 27-29-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share